Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում է և կապի մեջ է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ. «Ազատության»


Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում է և կապի մեջ է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ. «Ազատության»

  • 04-04-2016 12:36:22   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

«Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում է:
 
Այս օրերին նա կապի մեջ է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ ու տիրապետում է շփման գծում տեղի ունեցող ռազմական գործողությունների և Ղարաբաղում ընդհանուր առմամբ առկա իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությանը», - «Ազատությանը» հայտնեց Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
 
«Նախագահ Քոչարյանը համարում է, որ ԼՂՀ իշխանությունները և Պաշտպանության բանակը ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները ադրբեջանական ագրեսիային արժանի հակահարված տալու համար: Անհրաժեշտ է ուժերի և միջոցների ամբողջական կենտրոնացում և յուրաքանչյուր քաղաքացու պատրաստակամությունը՝ կանգնել Արցախի պաշտպանությանը, ինչն այս ծանր օրերին ցուցաբերում են թե՛ ԼՂՀ իշխանությունները, թե՛ բնակչությունը», - հայտարարեց նախկին նախագահի գրասենյակի ղեկավարը:
Նոյյան տապան  -   Քաղաքական