Անդրիաս Ղուկասյան. «ԼՂՀ-ի անկախությունը ճանաչելու բոլոր նախադրյալները կային»


Անդրիաս Ղուկասյան. «ԼՂՀ-ի անկախությունը ճանաչելու բոլոր նախադրյալները կային»

  • 04-04-2016 13:30:14   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Առավոտ». Ապրիլի 2-ին, երբ նախագահը հրավիրեց Ազգային անվտանգության խորհրդի նիստ, ձեւավորվել էին բոլոր ներքին եւ արտաքին նախադրյալները` ԼՂՀ անկախությունը ճանաչելու համար»,-կարծում է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանը:
 
«2010թ.-ին ԵԱՀԿ վեհաժողովում Հայաստանը, ի դեմս Սերժ Սարգսյանի, քաղաքական հայտարարությամբ էր հանդես եկել, որ կճանաչի ԼՂՀ անկախությունը` Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի վրա հարձակման դեպքում: Տեսնում ենք, որ բոլոր նախադրյալները ստեղծվեցին, բայց Հայաստանն իր արած հայտարարությանը հետեւողական չեղավ: Նշանակում է, որ Հայաստանը շարունակելու է քննարկել կարգավիճակն այն կողմի հետ, որը բացահայտ ոտնձգություններ է կատարում եւ խախտում հրադադարը»,-այսօր «Հայացք» մամուլի ակումբում ասաց նա: Ղուկասյանի բնորոշմամբ` սա պատերազմական դրություն է, ոչ թե պարզապես զինվորական բախում. «Ադրբեջանն այս պահի դրությամբ ավելի բարենպաստ վիճակում հայտնվեց: Հայտարարելով, որ միակողմանի դադարեցնում է  ռազմական գործողությունները, նա ընտրություն ստեղծեց հայկական կողմի համար` համակերպվել դիրքային կորուստների հետ, կամ շարունակել ռազմական գործողությունները` դիրքերը հետ վերցնելու նպատակով եւ հակադրվել միջազգային հանրության` կրակը դադարեցնելու պահանջներին: Այսինքն, փորձեց մեղքը իր վրայից փոխանցել Հայաստանին»: Բանախոսի բնորոշմամբ` Արցախում տեղի ունեցավ եւս մեկ` յուրօրինակ «հանրաքվե». «Աշխարհը տեսավ, որ քաղաքացիներն իրենց կամքը դրսեւորեցին` կամավոր ներկայանալով զինկոմիսարիատներ: Այդ երեւույթը վերացրեց բոլոր անհիմն խոսակցությունները»:   
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play