Ադրբեջանը կիրառել է ՏՕՍ-1Ա ծանր հրանետներ. ՊԲ


Ադրբեջանը կիրառել է ՏՕՍ-1Ա ծանր հրանետներ. ՊԲ

  • 04-04-2016 13:53:29   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

Razm.info-ի փոխանցմամբ` Արցախում շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են ընթանալ թեժ բախումներ: Հակառակորդը մարդկային և զինտեխնիկայի մեծ կորուստներից սարսափած, այսօր՝ ժամը 11:20-ի սահմաններում հյուսիսարևելյան ուղղությամբ առաջին անգամ կիրառել է ТОС-1A ծանր հրանետներ: Նշված զինատեսակի կիրառումից հայկական կողմը կորուստ չունի: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը:
 
Նույն ուղղությամբ հակառակորդը օգտագործել է երկու հարվածային անօդաչու թռչող սարք, իսկ 1-ը` հարավարևելյան ուղղությամբ, որոնց արձակած հրթիռները նպատակակետին չեն հասել և որևէ վնաս չեն պատճառել:
ՊԲ հակաօդայինների կողմից բոլոր 3 հարվածային անօդաչու թռչող սարքերը ոչնչացվել են (թշնամու ևս 3 ԱԹՍ ՊԲ հակաօդայինները ոչնչացրել են նախորդ օրերին):
Դեպքերի հետագա զարագացումների մասին՝  կհաղորդվի առաջիկա հաղորդագրություններում:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play