ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը քիչ առաջ մանրամասներ է ներկայացրել ղարաբաղա-ադբեջանական շփման գծում շարունակվող մարտերի վերաբերյալ


ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը քիչ առաջ մանրամասներ է ներկայացրել ղարաբաղա-ադբեջանական շփման գծում շարունակվող մարտերի վերաբերյալ

  • 04-04-2016 15:16:37   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը քիչ առաջ մանրամասներ է ներկայացրել ղարաբաղա-ադբեջանական շփման գծում շարունակվող մարտերի վերաբերյալ: Դավիթ Բաբայանի խոսքով՝ հակառակորդը շարունակում է կորցնել կենդանի ուժ եւ զինտեխնիկա:
 
«Ադրբեջանը առաջնագիծ է դուրս բերել վարձկանների, որոնք հետախուզվում են տարբեր երկրների կողմից: Ճիշտ է դեռևս փաստեր չունենք, բայց ունենք հավաստի հիմքեր, որ ադրբեջական զինված ուժերում կան վարձկաններ ու այնպիսի ահաբեկիչներ, որոնք որոնվում են ամբողջ քաղաքակիրթ աշխարհում: Ադրբեջանը միշտ էլ ջերմ հարաբերություններ է ունենցել «Գորշ գայլերի», «Իսլամական պետության» գրոհայինների հետ: Գիտենք, որ բավական ադրբեջանցի Սիրայում մարտնչում էր ԻՊ շարքերում, ու հիմա նրանք եկել են Ադրբեջան ու ծառայում են այն ստորաբաժանումներում, որոնք գտնվում են սահմանային գոտում: Երբ դիվերսիոն խումբը ներթափանցել է Թալիշ գյուղ, նրանք մտել են մի տուն ու գազանաբար սպանել են երեք ծեր մարդու, ու այն ոճը, որ սպանել են շատ տիպիկ է «Իսլամական պետության» գրոհայինների գործելավոճին: Իրենք սպանում են միայն ծերերին ու երեխաներին, որոնք ի վիճակի չեն դիմակայել:
 
Իհարկե այդ խումբը, որ մտել և նման գազանաբար ձեւով սպանել են, նրանք ոչնչացված են ու այդպես լինելու է բոլորի հետ: Խախտվում են բոլոր միջազգային կոնվենցիաները, բայց ահաբեկիչների համար օրենք ու բարոյական նորմեր գոյություն չունեն: Ադրբեջանական այն գյուղերում, որտեղ բնակիչները լքել են, սկսել է մասսայական թալան: Այդ գրոհայինները թալանում են Ադրբեջանի գյուղերն ու քաղաքները, կան արդեն բռնաբարության ու սպանությունների դեպքեր: Այսինքն, սրանք ահաբեկիչներ են, որոնց համար ոչ մի սրբություն չկա, կա միայն փող ու հաճույքներ: Եթե այս ամենը կարգավորովի, այս ամենը պետք է վեր հանվի ու համապատասխան ատյաներում քննարկվի»,- «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
 
«Այո Ադրբեջանի կորոստները շատ են, գերակշիռ մասը զինվորականներ են, կան նաև քաղաքացիական անձինք, բայց այստեղ էլ Ադրբեջանը խախտել է Ժնևեյան կոնվենցիան, որոշ քաղաքներ դարձրել է ռազմական հենակետեր: Թալան ու կողուպուտ է գնում: Ալիևյան այս «ավանտյուրան» բարդ վիճակի մեջ է դրել նաև իր իշխանություններին:
 
Նրանք մի կողմից վախենում են դադարեցնել այս ահաբեկչությունը, քանի որ ժողովուրդը պետք է հարց տա՝ ինչու՞ եք այսպես արել, և ինչու եք դադարեցրել, իսկ մյուս կողմից վախենում է շարունակել: Այս ահաբեկչությունն ու ֆաշիզմի դրսևորումը բերել է նրան, որ փակուղի է մտել ինքը՝ Ալիևը:
 
Մենք այլևս հայրենիք կորցնելու իրավուքն չունենք, ու այս անգամ Ադրբեջանը կրելու է ջախջախիչ պարտություն, առանց այն էլ իրենց բնակչությունը հոգեպես ընկճված է ,  իշխանություններն էլ փակուղու մեջ են հայտնվել: Ադրբեջանցիները չեն ուզում այս «ավանտյուրայի» գործիքը դառնալ ու մասսայաբար լքում են բնակավայրերը»,- ասել է Դավիթ Բաբայանը:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play