Ցավում և հիշում ենք... Հայ կապիտանը նռնակով իր հետ միասին պայթեցրել է մոտեցող ադրբեջանցիներին


Ցավում և հիշում ենք... Հայ կապիտանը նռնակով իր հետ միասին պայթեցրել է մոտեցող ադրբեջանցիներին

  • 04-04-2016 15:51:12   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Մերսի Ուրֆանյան
Ծնված 1990թ., ԶՈՒ-ում ծառայում է 2007թ.-ից: Կապիտան Ուրֆանյանը իր անձնակազմի հետ միասին երկար մարտի է բռնվել հակառակորդի հետ: Հակառակորդի գերազանցող ուժերի ճնշման տակ անձնակազմին հետ ուղարկելով միայնակ շարունակել է մարտը, խոցելով մեկ տանկ և մոտ մեկ տասնյակ թշնամու զինվոր: Վերջում մի քանի նռնակներ նետելով չի թողել իրեն շրջապատեն ու վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել է մոտեցողներին: Փառք մեր հերոսներին»:
Նոյյան տապան  -   Հասարակություն