ՀԴԿ պահանջում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լիակատար անկախությունը Ադրբեջանից


ՀԴԿ պահանջում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լիակատար անկախությունը Ադրբեջանից

  • 05-04-2016 14:42:40   | Հայաստան  |  Քաղաքական

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
 
Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունները, ի թիվս հանրահայտ եզրահանգումների և գնահատականների, թելադրում են հետևություններ: 
 
Համոզված լինելով, որ իրենց <<սրբազան>> հողերն ազատագրելու համար <<արդարացի>> պայքարի մասին տարածված լկտի սուտն ու նենգափոխված նախապատմությունը ընդունվում է միջազգային հանրության կողմից, Ադրբեջանի իշխանությունները Թուրքիայի թելադրանքով և հովանավորությամբ փորձ են անում զենքի ուժով հասնել անիրականանալիին՝ բռնակցել Արցախը:
Այս նոր հին իրավիճակը ևս մեկ անգամ հաստատում է այն գաղափարի ճշմարտացիությունը, որը Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը պնդում է արդեն որերորդ տարին անընդմեջ՝ Հայաստանը պաշտոնապես պետք է ներկայացնի միջազգային հանրությանը արցախյան հիմնահարցի իրավական էությունը: Փաստաթուղթը, որում հիմնավոր կերպով կներկայացվի ԼՂՀ կազմավորման օրինականությունը, մեծագույն արժեք կունենա հատկապես այսօր՝ Ադրբեջանի ագրեսիայի տեսապատկերին: Կարծում ենք, հարկ չկա ևս մեկ անգամ հիմնավորելու, թե ինչ նշանակություն ունի ինֆորմացիոն պատերազմում ճշմարտության տարածումը:
 
Ելնելով վերոգրյալից, դիմում ենք
 
1. ՀՀ Ազգային Ժողովին՝ հատուկ հայտարարությամբ ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լիակատար անկախությունը Ադրբեջանից:
 
2. Արտաքին գործերի նախարարությանը՝
 
Դիվանագիտական համապատասխան նոտա հղել ՄԱԿ-ի անդամ երկրներին, որում մանրամասն կներկայացվի իրավական փաստերով հագեցած ԼՂՀ կազմավորման օրինականությունը ( լեգիտիմությունը):
 
դիմել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին՝ պահանջելով հրավիրել արտահերթ նիստ՝ քննարկելու Ադրբեջանի կողմից հրահրված պատերազմական գործողությունները և միջոցներ ձեռնարկելու ագրեսորին պատժելու համար:
 
Գտնում ենք, որ այս քայլերը թելադրված են թշնամու գործողություններով և հնարավորություն ու առավելություն են տալիս մեզ միջազգային հանրությանը օբյեկտիվ լրատվություն տրամադրելու գործում: 
 
Հայաստանի Դեմոկրատական կուսակցության
Հանրապետական խորհուրդ
Երևան, 05.04.2016թ.
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play