Սիրիայում ռազմական ինքնաթիռ է խոցվել- ԶԼՄ-ներ


Սիրիայում ռազմական ինքնաթիռ է խոցվել- ԶԼՄ-ներ

  • 05-04-2016 17:08:01   | Սիրիա  |  Միջազգային

Հալեպի հարավում սիրիացի ապստամբները ռազմական ինքնաթիռ են ոչնչացրել: 
 
korrespondent.net-ի փոխանցմամբ` ինքնաթիռը ոչնչացրել են «Ալ Քաիդա» ահաբեկչական խբավորման հետ կապված իսլամիստ-ապստամբները: Այն ընկել է բարձրլեռնային Թալաթ-ալ Իսս շրջանում, որտեղ զինյալները մարտնչում են սիրիական բանակի և նրա աջակիցների հետ: 
Ավելի վաղ, այդ շրջանը ենթարկվել էր ծանր հրթիռակոծման: 
 Իրավապաշտպանների տվյալներով` ընկնելուց առաջ ինքնաթիռն այրվել է: Նրանց հաղորդագրությունում հստակեցվում է, որ օդաչուի ճակատագրի մասին առայժմ ոչինչ հայտնի չէ: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play