Արեւմուտքը չի ուզում, որ Սրիրայի քրդերը մասնակցեն միջսիրիական բանակցություններին


Արեւմուտքը չի ուզում, որ Սրիրայի քրդերը մասնակցեն միջսիրիական բանակցություններին

  • 06-04-2016 08:19:38   | ԱՄՆ  |  Քաղաքական
ՄԱԿ ԱԽ-ի արևմտյան անդամ երկրներն արգելափակել են Ռուսաստանի առաջարկած հայտարարության նախագիծը՝ միջսիրիական բանակցությունների առաջիկա փուլի առավելագույն ներկայացուցչական բնույթն ապահովելու կոչով: Այս մասին հաղորդում է TASS-ը՝հղելով ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինին:
 
Ըստ դիվանագետի  Մոսկվային անհանգստացնում է այն, որ սիրիացի քրդերը մինչև հիմա հրավիրված չեն ժնևյան բանակցություններին, ինչը  հակասում է Սիրիայում քաղաքական գործընթացի ներգրավվածության ՄԱԿ ԱԽ-ի բանաձևերի դրույթներին: «Թվում էր՝ մեր անհանգստությունը կիսում են բոլոր հիմնական գործընկերները: Մենք ՄԱԿ ԱԽ-ի անդամների քննարկմանն ենք դրել մամուլի համար հայտարարության նախագիծ՝ առաջիկա բանակցությունների ընթացքում միջսիրիական երկխոսության առավել ներկայացուցչական բնույթն ապահովելու կոչով»,- ասել է է Չուրկինը:
 
«Մենք զարմացանք, երբ այդ նախագիծն արգելափակվեց արևմտյան որոշ երկրների կողմից: Իր ապակառուցողական ավանդն ունեցել է նաև ուկրաինական պատվիրակությունը»,- նշել է նա:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play