Գերմանիայում արձանագրվել է միգրանտների ապաստարանների վրա կատարված շուրջ 300 հարձակում


Գերմանիայում արձանագրվել է միգրանտների ապաստարանների վրա կատարված շուրջ 300 հարձակում

  • 06-04-2016 12:09:11   | Գերմանիա  |  Հասարակություն

2016 թվականի սկզբից Գերմանիայում արձանագրվել է միգրանտների ապաստարանների վրա կատարված շուրջ 300 հարձակում: korrespondent.net-ի փոխանցմամբ` 2016 թվականին նմանատիպ հարձակումների թիվն էականորեն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշները: 
 
«Այս տարվա առաջին եռամսյակում 292 արձանագրված հանցագործություններից 33-ը եղել են հարձակումներ, հրկիզումներ, 59 բռնաբարության դեպք և մեկ պայթյուն»,- հայտարարել են Գերմանիայի ոստիկանությունում: 
Բացի այդ, արձանագրվել են նաև գույքային վնաս պատաճառելու և հանցագործություններ կատարելու քարոզչություն: 
Ավելի վաղ, Ավստրիայի և Իտալիայի սահմանակետում բախումներ էին տեղի ունեցել փախստականների և իրավապահների միջև: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն