Սիրիացի զինվորի սիրտը կերած ահաբեկիչ հրամանատարը սպանված է


Սիրիացի զինվորի սիրտը կերած ահաբեկիչ հրամանատարը սպանված է

  • 06-04-2016 15:29:39   | Սիրիա  |  Հասարակություն

«Ֆրոնտ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման հրամանատարներից մեկը` Աբու Սաքքարը, ով հայտնի դարձավ սպանված սիրիացի զինվորականի սիրտն ուտելուց հետո, սպանվել է Սիրիայում: Interfax.ru-ի փոխանցմամբ` այդ մասն հաղորդել են Սիրիայում Մարդու իրավունքների դիտորդական խորհուրդը: 
 
Իրավապաշտպանների տվյալներով` ահաբեկիչը գնդակահարվել է Իդլիբ նահանգում «Ֆրոնտ ան –Նուսրա»-ի հետ մարտերի ընթացքում, որը վերահսկողություն էր սահմանել այդ նահանգի մեծ մասի վրա: 
2013 թվականի մայիսին Սաքքարը հայտնվել էր մի տեսանյութում, որում երևում էր, թե ինչպես է նա կտրում հանում սպանված սիրական բանակի զիվորի սիրտը և ուտում այն: 
Արևմտյան ԶԼՄ-ները հիշեցնում են, որ մոտավորապես մեկ տարի առաջ է Սաքարը միացել «Ֆրոնտ ան –Նուսրա»-ին: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play