ՌԻԱ Նովոստիի թղթակիցը ճիշտ չի հասկացել ՀՀ ՊՆ մամլո խոսնակին


ՌԻԱ Նովոստիի թղթակիցը ճիշտ չի հասկացել ՀՀ ՊՆ մամլո խոսնակին

  • 06-04-2016 15:21:07   | Հայաստան  |  Քաղաքական

ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր ՖԲ էջում գրել է, որ ՌԻԱ Նովոստիի թղթակիցը   ճիշտ չի հասկացել իր ասածը: 
 
«Այս պահին Ադրբեջանը վերահսկում է մոտ 200 քմ տարածք հարավում, որտեղ կա բարձունք մոտ 50 մետր բարձրությամբ, սակայն այն չունի ռազմավարական նշանակություն, քանի որ հեռու է բնակավայրերից: Եվս 300 մետր քառակուսի էլ Արդրբեջանը գրավել է հյուսիսում»,- հայտարարել է ՀՀ ՊՆ մամլո խոսնակը: Վերջինս նաեւ հավելել է, որ հաշտության կայացման դեպքում ՀՀ-ն հետ չի գրավի այդ տարածքները:"  
 
Նախ ես նման բան չեմ կարող ասել, քանի որ մարտական գործողությունները վարում է ԼՂՀ ՊԲ-ն և ՀՀ կապ չունի: Քանի որ այս պահին ակտիվ մարտական գործողություններ չեն վարվում այդ մի քանի հարյուր մետրի վրա, ապա գրավել ու հետ մղել չկա բնականաբար: Ինքը այլ բան է հասկացել, իսկ բլուրը առհասարակ սխալ է հասկացել, դա առաջի օրվա բլուրի մասին է նշվել, որը ՊԲ-ի ստորաբաժանումները արդեն հետ են վերցրել:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play