ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է դատեն փաստերով. ԼԷՀ ՊՆ


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է դատեն փաստերով. ԼԷՀ ՊՆ

  • 07-04-2016 12:37:27   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ունեցած հանդիպման ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարի արտահայտած այն միտքը, որ "ի տարբերություն հակառակորդի՝ մենք չենք կռվում կանանց և երեխաների հետ", թերևս, կարելի է համարել ցինիկության գագաթնակետ, մանավանդ, եթե դիտում ենք այս լուսանկարը…
 
Իսկ լուսանկարում ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի տարեցներ Վալերա և Ռազմելա Խալափյաններն են, որոնց Ադրբեջանի "հումանիստ" նախարար Հասանովի ղեկվարած "հզոր բանակի" ասկյարները բարբարոսաբար գնդակահարել, իսկ այնուհետև վայրենի մոլուցքով կտրել են նրանց ականջները…
 
Այսքանից հետո, թե ով է "կռվում կանանց և երեխաների հետ" և ազնվության ինչպիսի որակներով է օժտված նախկին ոստիկանապետ, իսկ այսօր իրեն պաշտպանության նախարար համարող Զաքիր Ասկեր օղլու Հասանովը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կխնդրեինք դատել փաստերով:
 
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play