Արցախի վարչապետ․ Մարտակերտի շրջանում կարճ ժամանակում կվերականգնենք թշնամու կողմից հասցված վնասները


Արցախի վարչապետ․ Մարտակերտի շրջանում կարճ ժամանակում կվերականգնենք թշնամու կողմից հասցված վնասները

  • 07-04-2016 13:04:13   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

 Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը ապրիլի 6-ին աշխատանքային այցով մեկնել է Մարտակերտի շրջան՝ ռազմական գործողությունների հետևանքներին ծանոթանալու նպատակով: Գործադիր իշխանության ղեկավարը Մարտակերտ քաղաքում և Մատաղիս ու Թալիշ գյուղերում ծանոթացել է ապրիլի 2-5-ը թշնամու հրետակոծության հետևանքներին, ինչպես նաև՝ հանդիպել տեղի բնակիչների հետ: Ա. Հարությունյանը երախտագիտություն է հայտնել բնակիչներին՝ ստեղծված իրավիճակում խիզախություն դրսևորելու և հայրենի համայնքներում մինչև վերջ կանգնելու վճռականության համար: «Կառավարության կողմից արվելու է հնարավորը թշնամու արկակոծության հետևանքով բնակիչների վնասված առանձնատները և համայնքային ենթակառուցվածքները կարճ ժամանակամիջոցում վերականգնելու համար: Մի քանի օրվա մեջ քաղաքաշինության նախարարության համապատասխան մասնագետների կողմից կգույքագրվեն բոլոր վնասները՝ հնարավոր սեղմ ժամկետներում դրանց վերականգնման աշխատանքները սկսելու նպատակով»,- ասել է վարչապետը և հավելել, որ վնասված ենթակառուցվածքների բնականոն գործունեությունը վերականգնելու համար համապատասխան կառույցների կողմից արդեն ինտենսիվ աշխատանք է իրականացվում: Այցի ընթացքում վարչապետին ուղեկցել են Էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը, Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք:  
 
ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play