Քառօրյա պատերազմի արդյունքները շոկի մեջ գցեցին ինչպես թշնամուն, այնպես էլ գերտերություններին. Արմենակ Դովլաթյան (տեսանյութ)


Քառօրյա պատերազմի արդյունքները շոկի մեջ գցեցին ինչպես թշնամուն, այնպես էլ գերտերություններին. Արմենակ Դովլաթյան (տեսանյութ)

  • 08-04-2016 15:10:38   | Հայաստան  |  Քաղաքական



«Սահմանում կանգնած մեր քաջերը ԼՂՀ հակամարտության գոտում ծավալված ռազմական գործողությունների ընթացքում պարզապես հրաշքներ գործեցին. Փառք ու պատիվ մեր զինվորներին, ովքեր կարողացան նման հակահարված տալ հակառակորդի պատրաստված զինյալներին»,- նման կերպ գնահատեց հայկական կողմի գործողությունները «Հայաստանի կանաչների կուսակցության» նախագահ Արմենակ Դովլաթյանը: 
 
Ըստ նրա` հենց առաջին գծում հայական կողմը գործ է ունեցել ոչ միայն ադրբեջանական, այլև թուրքական հատուկ ջոկատայինների հետ, հետևաբար Հայաստանի պատկան մարմինները պարավոր են այդ ամենն հաստատել փաստերով ու ներկայացնել միջազգային հանրության դատին:
«Հակառակորդի համար անսպասելի էր մեր 18-20 տարեկան զինվորների ուժգին հարվածը, դրա համարել էլ նրանք խուճապի մատնվեցին»,- ասաց Ա. Դովլաթյանը` ընդգծելով, որ հայկական կողմն առաջ չի գնացել այն պարզ պատճառով, որպեսզի ավելի շատ զոհեր չտա: 
Ա. Դովլաթյանի համոզմամբ` չորսօրյա պատերազմի արդյունքները շոկի մեջ է գցել ինչպես Ադրբեջանին և Թուրքիային, այնպես էլ Ռուսաստանին, Ֆրանսիային, ԱՄՆ-ին, ինչու չէ նաև Հայաստանի իշխանություններին: 
«Ադրբեջանը կիրառել է հզոր զենքերի բոլոր տեսակները, իսկ մերոնք` ոչ, արդյունքում նրանք ունեցան մի քանի տասնյակ անգամ ավելի շատ մարդկային ու տեխնիկական կորուստներ»,- ասաց նա` հիշեցնելով, որ ինչպես այսօր, այնպես էլ նախկինում Ադրբեջանին թույլատրվել է կիրառել նման միջոցներ ու առաջ բերել դիրքեր: 
«Հայաստանի կանաչների կուսակցության» նախագահի համոզմամբ` Ադրբեջանի նախաձեռնած սանձարձակ գործողությունները և անակնկալ հարձակումը պայմանավորված է մի շարք խնդիրներով, մասնավորապես, արտաքին միջամտությամբ: 
Նրա կարծիքով` հիմնական հարվածը նախատեսված է եղել հասցնել սահմանի հարավարևելյան ուղղությամբ, իսկ նպատակն է եղել վերահսկողություն սահմանել արցախյան-իրանական սահմանի այդ հատվածի ուղղությամբ, ինչը թշնամուն չի հաջողվել:
«Այս հարցում մենք ունենք շատ լավ դաշնակից` ի դեմս Իրանի Իսլամական հանրապետության, որին ևս ձեռնտու չէ տարածաշրջանային լարվածությունն ու այլ զորքերի առկայությունն այստեղ»,- նշեց բանախոսը` հավելելով, որ այդ տարածքների միակ երաշխավորները հայկական և իրանական բանակներն են:   
Նա ոգևորիչ ու ողջունելի համարեց նաև կամավոր ազատամարտիկների համախմբվածությունն ու պատրաստակամությունը մեկնելու առաջնագիծ ` չնայած սոցիալական դժվար պայմաններին:  
Ա. Դովլաթյանը, սակայն այս ամբողջի մեջ մեկ բացթողում է նկատում, խոսքը վերաբերում է մարդկային ռեսուրսին, որը Արցախի դեպքում բավարարեց, մինչդեռ այլ իրավիճակներում հնարավոր է չբավարարի. «Հենց այս իրադարձություններից հետո տեղի իշխանությունները պետք է հասկանան, որ Հայաստանում անհրաժեշտ է ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի արտերկրում ապրող հայերը ցանկանան վերադառնալ և նման իրավիճակներում արժանի հակահարված տալ թշնամուն»: 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play