Առկա է Հայ-իրանական գիտակրթական հարաբերությունների մեծ ներուժ


Առկա է Հայ-իրանական գիտակրթական հարաբերությունների մեծ ներուժ

  • 08-04-2016 16:14:12   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

ՀՀ կրթության և գիտության  նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության  արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: 
 
Ողջունելով դեսպանին` նախարարը նշել է, որ հայ-իրանական բարեկամական հարաբերությունները, որոնք դարերի պատմություն ունեն, գերակա են մեր երկրի համար, հատկապես` կրթամշակութային ոլորտում: «Հայաստանը միշտ բաց է այլ ազգերի քաղաքակրթությունների հավասարակշռված ազդեցության համար, և այս համատեքստում պարսկական մշակույթի ներկայությունը մեր երկրում նպաստում է կրթության ոլորտում հարևան պետությունների համագործակցության ամրապնդմանը»,- նշել է նախարարը:
Իր հերթին դեսպան Սաջադին, շնորհակալություն հայտնելով ոլորտում առկա համագործակցության առնչությամբ, նշել է, որ տնտեսական զարգացման հեռանկարի հիմքը կրթամշակութային ամուր կապերն են:
 
 Այդ առումով, դեսպանը տեղեկացրել է, որ ակտիվ զարգացում կա միջբուհական համագործակցության ասպարեզում և հույս հայտնել, որ դա կնպաստի նաև գիտական համատեղ ծրագրերի իրականացմանը:
Հանդիպման ընթացքում Լևոն Մկրտչյանն  ընդգծել է, որ  բուհական համակարգում առկա փոխգործակցության շրջանակն անհրաժեշտ է ընդլայնել հանրակրթությունից մինչև  գիտություն: Այս համատեքստում,  ԿԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել քննարկել Հայաստանում  պարսկերեն լեզվի խորացված ուսուցմամբ ավագ դպրոց հիմնելու հնարավորությունը:  Հաշվի առնելով արտաքին քաղաքական նոր իրողությունները և Իրանի տարածաշրջանային դերակատարությունը՝ Լևոն Մկրտչյանը նշել է, որ Հայաստանի  գիտական համակարգը կարող է արդյունավետ հարթակ հանդիսանալ Իրանի և ԵԱՏՄ երկրների միջև  գիտության մասնավորապես` բնագիտության ոլորտի համագործակցության համար:
Դեսպան Սաջադին առաջարկել է կազմակերպել երկու երկրների կրթության նախարարների փոխայցելություններ: 
Հանդիպման ընթացքում  անդրադաձ է եղել նաև երկու երկրների միջև պետական ավարտական փաստաթղթերի փոխճանաչման գործընթացին, ուսանողների փոխանակման, միջպետական կրթաթոշակային ծրագրերին և մի շարք այլ հարցերի:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play