Տիգրան Մանսուրյան. Վերջին օրերի իրադարձությունները մեզանից պահանջում են գործողությունների հստակ գիտակցում (Տեսանյութ)


Տիգրան Մանսուրյան. Վերջին օրերի իրադարձությունները մեզանից պահանջում են գործողությունների հստակ գիտակցում (Տեսանյութ)

  • 09-04-2016 22:15:13   | Հայաստան  |  Մշակույթ



 Երևանի սրտում՝ Կասկադում, ապրիլի 9-ին  կայացավ  «Զինվորիս հետ» խորագրով մոտ մեկ ու կես ժամ տեւողությամբ  բացօթյա բարեգործական համերգ-դրամահավաքը , որից ստացված ողջ հասույթը կտրամադրվի  պատերազմում զոհված զինվորների և ազատամարտիկների ընտանիքներին:
 
Համերգին ներկա էին մեծ թվով մտավորականներ ու արվեստագետներ, այդ թվում նաև՝ հանրության կողմից սիրված եւ ճանաչված  մաեստրո Տիգրան Մանսուրյանը, ով համերգի մեկնարկից առաջ իր հրապարակային խոսքն ուղղելով սահմանին կանգնած մեր զինվորներին ասաց «Սահմանին օրեր առաջ տեղի ունեցածը մեզ ստիպեց ցնցվել: Կարծում եմ՝ այս նախաձեռնությունը հրաշալի մի քայլի մեկնարկ է : Հրապարակային կատարումը երաժշտական նոր իմաստ և բովանդակություն է ստանում, և սա ոչ միայն հարստացնում է երաժիշտների կենսագրությունը, այլեւ՝ քաղաքն է զարդարում՝ նոր իմաստ և բավանդակություն տալով նրան, մանավանդ, որ սրա հիմքում կա կորստի ցավն ապրելու և այդ ցավին արձագանքելու, դարման լինելու, օգնության ձեռք մեկնելու նվագախմբի նախաձեռնությունը, նվագախումբ, որն իր ակադեմիական բարձունքից ու դահլիճից իջել է փողոց ու հրապարակ, և իր ձեռքն է փորձում մեկնել կարքիավոր ու այս օրերին ցավ ունեցող ընտանիքներին: Մենք միասին ենք, և երաժշտությունը մեզ հետ է, որովհետև մենք ոգու ժողովուրդ ենք: Մեր զենքը սկսվում է այստեղ ու տարածվում է մինչև սահման, մինչև զինվորները, որ կանգնած են հիմա մեր վտանգված սահմանի վրա: Փառք ու պատիվ իրենց: Մենք մեր զինվորի հետ ենք»:
 
Կիսվելով  այս օրերին ունեցած իր ապրումներով ու խոհերով, մաեստրոն նշեց, որ  վերջին օրերի ծանր իրադարձությունները, որ ցնցեցին բոլորիս, այնուամենայնիվ, մեզնից պահանջում են ո՛չ միայն ոգու ամրություն և մտքի սթափություն, այլ նաև՝ գործողությունների հստակ գիտակցում՝ ով ինչպես և ինչով կարող է: Մենք տեսանք, որ թե՛ մեր զինվորականների բարձր դասը, թե՛ պարզ շարքայիններն ուղղակի դրսևորեցին ծայրահեղ գեղեցիկ, հայավարի և մարդկային վարքագիծ: Մենք գլուխ ենք խոնարհում այն զոհերի և նրանց ընտանիքների առաջ, որտեղ տեղի ունեցան այս ողբերգական դեպքերը: Այսօր ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը դուրս է եկել փողոց՝ ճիշտ այնպիսի մի ծրագրով, որը նեցուկ է կանգնում սահմանը պաշտպանող զինվորին: Այստեղ կազմակերպված ակցիան ոչ միայն նվագ և ներշնչանք է տարածում և դրանով ապրեցնում ու ոգևորում սահմանին կանգնած զինվորին, այլ նաև շատ գործնական ծրագիր է իրականացնում՝ նյութական օժանդակությամբ սատարելով զոհված զինծառայողների ընտանիքներին: Սա, անշուշտ, ոգևորիչ և օրինակելի քայլ է, որը ես ողջունում եմ»:
 
 
Մերի Հունայնան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play