Բողոքի ցույց Ամստերդամում


Բողոքի ցույց Ամստերդամում

  • 09-04-2016 23:16:44   | Նիդեռլանդներ  |  Քաղաքական
Ապրիլի 8-ի երեկոյան Ամստերդամի Դամ հրապարակ էին հավաքվել հարյուրավոր նիդերլանդահայեր ' դատապարտելու Ադրբեջանի ռազմական ագրեսիան ընդեմ Արցախի: Միջոցառումը  նախաձեռնել էր Հոլանդահայ Համագործակցող Կազմակերպությունները:
 
  Դեռ նախօրեին  Նիդերլանդների խորհրդարանի  Արտաքին Հարաբերությունների Մշտական Հանձնաժողովին էր փոխանցվել  այն մտահոգությունները, որ Լեռնային Ղարաբաղի դեմ գործադրում է Ադրբեջանը: Արցախի ազատասիրական նկրտումներին չի կարող հակադրվել Ադրբեջանի ագրեսիվ, ծայրահեղ գործողությունները:
Ցույցի մասնակիցները կրում էին Ադրբեջանի ու Ալիևի նախահարձակ գործողությունները դատապարտող ցուցապաստառներ, այսպես կոչված իսլամական պետության ձեռագրին հատուկ, գազանաբարո մեթոդներով խոշտանգված անմեղ , ծեր ու անպաշտպան մարդկանց, երեխաների ու ավերված բնակավայրերի լուսանկարներ:  «ես եմ Արցախը »,   «Մենք ենք Արցախը» վանկարկում էին մասնակիցները :
Հնչեցին դատապարտող ելույթներ, կատարվեցին հայրենասիրական երգեր: Շատ մասնակիցներ ցանկություն ունեն դրամական միջոցներով իրենց ներդնումն ունենալ:
Փառք ու հավերժ հիշատակ նրանց, ովքեր ընկան Ազատ Արցախի համար:
Այսօր ավելի, քան երբեք սփյուռքն հայրենիքի կողքին է:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play