Սթափվե՛ք. Գլենդեյլի նախկին քաղաքապետի կոչը Հայաստանի իշխանություններին (Տեսանյութ)


Սթափվե՛ք. Գլենդեյլի նախկին քաղաքապետի կոչը Հայաստանի իշխանություններին (Տեսանյութ)

  • 10-04-2016 11:30:16   | ԱՄՆ  |  Քաղաքական



«Հայաստանի կառավարությանն իմ ուղերձը շատ մեղմ ձևով եմ ասելու՝ սթափվե՛ք». ՍիվիլՆեթին ասել է Գլենդեյլի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը՝ ապրիլի 9-ին Լոս Անջելեսում ցույցի ժամանակ:
 
«Սթափվելու ժամանակն է եկել: Խաղ ու պարի ժամանակը շուտ էր անցել: Ի՞նչ է նշանակում՝ մենք կռվում ենք 80-ական թվերի զենքերով: Ո՞նց կարող է դա ներելի լինել: Ինչո՞ւ են Երևանում պտտվում այդքան թանկարժեք մեքենաներ: Ինչո՞ւ են Երևանում այդքան մեծ պալատներ կառուցում, երբ որ երկիրը այնքան աղքատ է, այնքան չքավոր վիճակում է, ժողովուրդը հեռանում է… և մենք 80-ականների զենքով ենք կռվում:
 
Կամ հպարտանում ենք, որ որսորդական  հրացանով իբր թե անօդաչու սարք ենք խփել: Լրջանալու ժամանակը շուտ է եկել: Այս պատերազմը և այն իրականությունը ռազմակաճակատում, որ իրենց բոլորին հայտնի է, և մեզ էլ է հայտնի, թող բոլորիս սթափեցնի և զարթուցիչի դեր խաղա»,- ասել է Սինանյանը:
 
Ապրիլի 9-ին Լոս Անջելեսի հայերը Ադրբեջանի հյուպատոսարանի առջև իրենց բողոքն էին արտահայտում Ադրբեջանի դեմ՝ Արցախի վրա հարձակման համար:
 
Տեսանյութը՝  ՍիվիլՆեթի
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play