Ունենք մեկ անհետ կորած, ում ճակատագիրը դեռ անհայտ է


Ունենք մեկ անհետ կորած, ում ճակատագիրը դեռ անհայտ է

  • 11-04-2016 07:10:07   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

ԼՂՀ ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանի տեղեկացմամբ Արցախը եւս Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով հակառակորդին դիակներ է փոխանցել: Դրանք ադրբեջանական ագրեսիայի հետեւանքեով զոհված ադրբեջանցիների դիերն են։ Չնայած դրանց հանձնմանը, ագրեսիայի մասնակիցների նկատմամբ ԼՂՀ-ում քրեական գործեր են հարուցված: Վիկտոր Քոչարյանը նշել է, որ ապրիլի 2- 5 ընկած ժամանակահատվածում հայկական կողմն ուներ 19 անհետ կորած։ Այսօր հանձնվել է 18 զոհվածի մարմին։ Մեր մեկ զինծառայողի ճակատագիրն անհայտ է։ Կարմիր խաչի հետ աշխատանքներ են տարվում նրա ճակատագիրը պարզելու համար։

Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play