Ապրիլյան պատերազմի բոլոր հետեւանքները պետք է ուղղորդել դեպի Արցախի Հանրապետության միջազգային ճանաչում


Ապրիլյան պատերազմի բոլոր հետեւանքները պետք է ուղղորդել դեպի Արցախի Հանրապետության միջազգային ճանաչում

  • 11-04-2016 13:59:54   | Լիբանան  |  Քաղաքական

Ադրբեջանի շղթայազերծած ապրիլյան պատերազմի պատճառահետեւանքային վերլուծումները դեռեւս կշարունակվեն: Կարծում եմ Սփյուռքի առումով մի քանի կոնկրետ աշխատանքային դրոյթներ պետք է անհապաղ որդեգրել.
 
Սփյուռքի լոբբիիստական խմբերն ու քաղաքական-հասարակական միաւորները համակարգված պիտի աշխատեն, նպատակ ունենալով.
 
Ա.Ադրբեջանի ագրեսոր դեմքն ու ահաբեկչական միավոր լինելը ցույց տալ աշխարհին։ Պաքուն իբրեւ ռազմական հանցագործ ներկայացնելով համապատասխան միջազգային ատյաններում։
 
Բ.Առավելագոյն այցերը կազմակերպել տարբեր երկրների պատգամաորների կամ ընդհանրապես պետական հաստատություններում աշխատողների այցերը Ստեփանակերտ:
 
Գ.Ամենահեղինակավոր լրատվամիջոցներում աշխատող լրագրողների երկար ժամանակի վրա երկարող գործուղումների կազմակերպում Արցախի Հանրապետություն։
 
Դ.Միջազգային ընտանիքի տարբեր կառույցներում աշխատել եւ բանակցել համոզելու, որ Ադրբեջանը իբրեւ ահաբկչական պետական միավոր վտանգ է ոչ միայն Արցախահայությանը այլ համայն աշխարհին։ Բոլոր բանակցություններին պահանջել, որ Ստեփանակերտը դառնայ բանակցող հիմնական կողմ։
 
Ե. Խրախուսել սփյուռքահայերի, եւ օտարազգիների ներդրումները Ղարաբաղի տնտեսության մեջ եւ հատկապես տուժած բնակավայրերի արագ վերականգնման, բնակարանները կորցրած ընտանիքների արագ վերադարձի  նպատակով: 
 
Զ.Աւելի հեռահար աշխատանքներու կտրվածքով նկատի ունենալ նաեւ ազատագրված տարածքների բնակեցման հարցը (այդ թվում Ադրբեջանից ջարդերի հետեւանքով բռնագաղթված փախստականներով), հաշվի առնելով, որ  Ղարաբաղյան հարցում որոշակի լուծումների հասնելու գործընթացի արագացման հետ կրկին շրջանառության մեջ է դրվել տարածքների վերադարձի հարցը:
 
Է. Իբրեւ վտանգավոր ահաբեկչական միավոր առաջադրել միջազգային երաշխիքներ Ադրբեանի մեկուսացման, պետական ահաբեկչություն ծավալելու միտող վնասազերծման եւ քրէականորեն պատժելիության միջոցներիորդեգրումով։
 
Այս աշխատանքների համակարգումը համայն հայության առաջնային օրակարգ կբերի Արցախի հանրապետության միջազգային ճանաչումը։
 
Շահան Գանտահարեան
Ազդակի գլխ․ խմբագիր
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play