The Huffington Post. «Լեռնային Ղարաբաղը դարձնելով քաղաքական բանակցությունների մասնակիցը»


The Huffington Post. «Լեռնային Ղարաբաղը դարձնելով քաղաքական բանակցությունների մասնակիցը»

  • 12-04-2016 07:59:10   | Հայաստան  |  Վերլուծություն

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ապրիլի սկզբին նոր բռնկումը բազմաթիվ մարդկանց կյանք խլեց: Ադրբեջանը խախտել է 1994 թվականին կնքված հրադադարի ռեժիմը: Թեպետ կրակը դադարեցված է, սակայն իրադրությունը շարունակում է մնալ անկայուն: Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող վերջին բախումներին և դրան զուգահեռ ընթացող քաղաքական զարգացումներին է անդրադարձել հեղինակավոր The Huffington Post պարբերականը:
 
Հոդվածի հեղինակներ Դևիդ Ֆիլիփսը և Վան Գրիգորյանը նշում են, որ Միացյալ Նահանգները և Ռուսաստանը պետք է ավելի ինետնսիվ դարձնեն իրենց միջնորդությունը:
 
«Բանակցային գործընթացի մեջ պետք է ներառվեն նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչները: ԱՄՆ օրենքը նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, եթե այդ երկիրն ագրեսիվ գործողությունների է դիմում: Օբամայի վարչակազմը պետք է կիրառի Ազատության աջակցության մասին օրենքի 907-րդ հոդվածը, որով տնտեսական և դիվանագիտական պատժամիջոցներ պետք է կիրառվեն Ադրբեջանի նկատմամբ` զսպելու նրա ագրեսիան»,-գրում են հեղինակները:
 
Ներկայացնելով հակամարտության պատմությունը` նրանք նշում են, որ ԼՂ ժողովուրդը 1991 թվականին հանրաքվե է իրականացրել, որի արդյունքով քրիստոնյա հայերը քվեարկել են մուսուլմանական Ադրբեջանից անկախանալու օգտին: Դեռևս 1992 թվականին ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը ստորագրել էր Ազատության աջակցության մասին օրենքի 907-րդ հոդվածը, որն արգելում է օգնություն տրամադրել Ադրբեջանին, եթե այդ երկիրն ագրեսիվ ռազմական գործողություններ է իրականացնում ընդդեմ Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի: Հակամարտության ամենասկզբից ի վեր ԱՄՆ ղեկավար վարչակարգը խնդիրը խաղաղ, բանա կցային ճանապարհով լուծելու հանձնառություն է ստանձնել:
 
Հոդվածի հեղինակաները նշում են, որ «սառեցված հակամարտությունում» լարվածությունը վերջին տարիներին ավելանում է: Միջազգային հանրության անգործությունը քաջալերում է Ադրբեջանին դիմելու նոր հարձակումների: Երկիրը վերջին շրջանում 4 միլիարդ ԱՄՆ դոլար է ծախսել Ռուսաստանից զենք գնելու վրա, և հենց այդ զենքերն են օգտագործվել ԼՂ-ում վերջին հարձակումների ժամանակ:
 
Դևիդ Ֆիլիփսը և Վան Գրիգորյանը փաստում են, որ ԼՂ-ում իր սանձարձակությունների ժամանակ Ադրբեջանը միայնակ չի եղել: Ականատեսների վկայություներով` իրանական սահմանին թուրքական զորքեր ու զինտեխնիկա է եղել: Իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շտապել է հայտարարել, որ իրենք աջակցում են Ադրբեջանին, քանի դեռ այդ երկիրը «չի վերադարձրել Լեռնային Ղարաբաղը»:
 
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իշխանության պահպանման համար հենվում է նավթի վաճառքի, խավիարային դիվանագիտության և հիմնարար ազատությունների նկատմամբ իշխանության ճնշումների վրա: Նավթի վերջին գնանկումից հետո Ադրբեջանի տնտեսությունը ևս անկում է ապրում, իսկ ազգային արժույթն արժեզրկվել է: Երկրի քաղաքացիական հասարակությունը շարունակում է ընդդիմանալ լրագրողների և իրավապաշտպանների նկատմամբ ռեժիմի ոտնձգությունների դեմ: Հայաստանի հետ թեկուզև կարճատև պատերազմի հրահրումը նպատակ ունի ադրբեջանցիների ուշադրությունը շեղել վարչակարգի խախտումներից և տնտեսական անապահովությունից»,- գրում են հոդվածի հեղինակները: Նրանք փաստում են, որ ԼՂ հակամարտությունը զինված կարգավորում չի կարող ունենալ:
 
Ինչ վերաբերում է Մինսկի խմբին, նրանք նշում են, որ խումբը պետք է վերականգնի բանակցային լիակատար ձևաչափը` Լեռնային Ղարաբաղը դարձնելով քաղաքական բանակցությունների մասնակիցը:
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play