Եզդի զինծառայող Քյարամ Սլոյանի ընտանիքին օգնելու նախաձեռնությանը միացել է նաև «Semur & Co» ՍՊԸ-ն


Եզդի զինծառայող Քյարամ Սլոյանի ընտանիքին օգնելու նախաձեռնությանը միացել է նաև «Semur & Co» ՍՊԸ-ն

  • 12-04-2016 15:15:50   | Հայաստան  |  Բարեգործություն

Տեղեկություն՝ եզդի զինծառայող Քյարամ Սլոյանի ընտանիքին փոխանցվող օգնության վերաբերյալ։
 
Չեն դադարում եզդի զինծառայող Քյարամ Սլոյանի ընտանիքին փոխանցվող օգնություններն ու օժանդակությունները: Եզդի զինծառայողի ընտանիքին օգնելու նախաձեռնությանը միացել է նաև «Semur & Co» ՍՊԸ-ն:
 
«Semur & Co» ՍՊԸ-ի կողմից զոհված եզդի զինծառայող Քյարամ Քյալաշի Սլոյանի ընտանիքին է փոխանցվել տան տանիքի կառուցման համար անհրաժեշտ տանիքի ծածկի թիթեղներ, տանիքի համալրող դետալներ (ջրատար խողովակներ, խողովակի ամրակներ, ջրհորդաններ և այլն), մեխեր և պտուտակներ: Այս ամենի հետ մեկտեղ «Semur & Co» ՍՊԸ-ի կողմից տրամադրվել է նաև ամբողջ տանիքի կառուցման համար անհրաժեշտ փայտ:
 
«Semur & Co» ՍՊԸ-ն, հանձին ընկերության հիմնադիր և տնօրեն Վիրաբյան Գուրգենի, իր ցավակցությունն է հայտնում զոհված զինծառայող ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանի ընտանիքին, բարեկամներին ու ընկերներին:
 
«Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցացիա»-ն իր խորին շնորհակալությունն է հայտնում «Semur & Co» ՍՊԸ-ի ղեկավարությանը` հանձին Վիրաբյան Գուրգենի` զոհված եզդի զինծառայողի ընտանիքին օգնելու համար: 
Նոյյան տապան  -   Բարեգործություն