Մադրիդի Ռեալին հաջողվում է Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի ուղեգիր նվաճել (Տեսանյութ)


Մադրիդի Ռեալին հաջողվում է Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի ուղեգիր նվաճել (Տեսանյութ)

  • 13-04-2016 01:49:59   | Իսպանիա  |  Սպորտ



Իսպանական  Ռեալ Մադրիդ ֆուտբոլային ակումբը գերմանական Վոլֆսբուրգի հետ խաղում 3 անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը՝ այդպիսով նվաճելով Չեմպիոնների Լիգայի 1/4-րդ եզրափակչի ուղեգիր:
 
Հանդիպման առաջին խաղակեսի 16 րոպեին արքայական ակումբի պորտուգալացի հարձակվող  Կրիշտիանո Ռոնալդուն բացել է խաղի հաշիվը, այնուհետև վայրկյաններ անց ևս մեկ գոլ խփելով ՝ իր հաշվին դուբլ է գրանցել:
Երկրորդ խաղակեսի 77-րդ րոպեին Ռոնալդուին հաջողվեց այս խաղի վերջին և հաղթական գոլը խփել և ձեռք բերել Չեմպիոնների լիգայի հաջորդ փուլն անցնելու ուղեգիրը:
Հիշեցնենք, որ Վոլֆսբուրգ- Ռեալ Մադրիդ առաջին դիմակայությունն ավարտվել էր 2:0  գերմանացիների հաղթանակով, և այս խաղում սերուցքայիններին առնվազն 3 գոլ էր պետք  1/4-րդ եզրափակիչ անցնելու համար, ինչը և նրանց հաջողվեց:
 
Սառա Մելքոնյան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play