ԼՂՀ հանձնաժողովը տեղեկություն է ստացել անհայտ կորած զինվորի մասին


ԼՂՀ հանձնաժողովը տեղեկություն է ստացել անհայտ կորած զինվորի մասին

  • 13-04-2016 14:22:46   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Ադրբեջանական կողմը տեղեկություն է հաղորդել մեկ անհայտ կորած զինվորի մասին:
 
ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին նշել է ԼՂՀ  գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը:
 
«Քիչ առաջ ինձ բանավոր կերպով այդ տեղեկատվությունը փոխանցեցին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները: Այժմ ճշտվում է այդ տեղեկատվությունը, եթե պարզվեց, որ գտնվածն իսկապես հայ զինվոր է, ապա արագ կերպով կկազմակերպվի մարմնի ընդունման գործընթացը»,-ասաց Վիկտոր Քոչարյանը:
 
Ապրիլի 2-ից Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և լայնածավալ մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմը փնտրում էր 19 անհայտ կորած զինծառայողի: Նրանցից 18-ի մարմինները ադրբեջանական կողմը փոխանցեց խեղված վիճակում: Մեկ զինծառայողի ճակատագիրը մնում էր անհայտ: 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play