Լրջագույն խաղաքարտ՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու համար. Անի Զախարյան


Լրջագույն խաղաքարտ՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու համար. Անի Զախարյան

  • 13-04-2016 15:48:51   | Հայաստան  |  Քաղաքական

Անի Զախարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Արցախյան վերջին պատերազմական իրադարձություններից հետո ՌԴ փոխվարչապետը հայտարարեց, որ իրենք Ադրբեջանին շարունակելու են զենք մատակարարել՝համաձայն ունեցած պայմանագրերի։ Սա արդեն Հայաստանի համար պետք է դառնա լրջագույն խաղաքարտ ՀԱՊԿ-ից դուրս գալու համար և ԵՏՄ մտնելիս հայ հանրությանը մատուցվող այն միֆը, թե Հայաստանն այս քայլին գնաց հանուն իր անվտանգության, արդեն լիարժեք անհեթեթություն է դարձել, թեև ի սկզբանե բոլոր լուրջ մարդիկ դա գիտեին։ Ես գտնում եմ, որ առայժմ ԵՏՄ-ից դուրս գալ հարկավոր չի, քանզի դա համենայնդեպս ըստ մատուցման տնտեսական ֆորմատ է, բայց ՀԱՊԿ-ից հարկավոր է դուրս գալ, քանզի եթե այս միասնական կառույցը ոչ միայն չի հանդիսանում Հայաստանի և Արցախի անվտանգության երաշխիք, այլև շարունակելու է զենք մատակարարել Ադրբեջանին, որ հետո կիրառվի մեր դեմ, Հայաստանն <<անվտանգության>> այդօրինակ ձևական տիրույթում անելիք չունի։

Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play