Անվանի բալետմայստեր Բ. Էյֆմանը պարգևատրվել է ՀՀ Պատվո շքանշանով


Անվանի բալետմայստեր Բ. Էյֆմանը պարգևատրվել է ՀՀ Պատվո շքանշանով

  • 14-04-2016 11:00:29   | Հայաստան  |  Մշակույթ

Ս. թ. ապրիլի 11-14-ը Հայաստանում են անվանի ռուս բալետմայստեր, ՌԴ ժողովրդական արտիստ, ՌԴ պետական մրցանակի դափ¬նեկիր, «Ոսկե դիմակ» և «Ոսկե սոֆիտ» մրցանակների դափնեկիր Բորիս Էյֆմանը և նրա ղեկավարած Սանկտ-Պետերբուրգի բալետի պե¬տական ակա¬դե¬միական թատրոնը:
 
     Բորիս Էյֆմանն ավելի քան 40 ներկայացումների հեղինակ է, որոնցից են` «Չայկովսկի», «Աննա Կարենինա», «Ճայը», «Օնեգին», «Ռոդեն», «Ռեքվիեմ» և այլն: Թատերախումբը Հայաստանում հյուրախաղերով առաջին անգամ հանդես է եկել 2013 թվականի նոյեմբերին` «Մեղքից անդին» ներկայացումով:
     Բորիս Էյֆմանի հետ Հայաստան է ժամանել Լուզինյանների տոհմի ներկայացուցիչ, բարերար Կոնստանտին Լուզինյան-Ռիժինաշվիլին, ով հիմնադրել է «Լուզինյան» բարեգործական հիմնադրամը: Կոնստանտին Լուզինյան-Ռիժինաշվիլին աջակցում է Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական պետական թատ¬րոնին, «Երաժշտա¬կան օլիմպոս» նախագծին, Բորիս Էյֆմանի պարի ակադեմիային և Բորիս Էյֆմանի բալետի ակադեմիական թատրոնին, Պ. Տրետյակովի անվան բարեգործական հիմնադրամին և «Ռուսական արվեստ» հրատարակչությանը:
     Նա Թբի¬լիսում տեղադրված Սերգեյ Փարաջանովի ար¬ձանի նախագծի հեղինակն է /նվի¬րաբերել է քաղաքին 2005 թ./:
     Ս. թ. ապրիլի 12-ին և 13-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` Բորիս Էյֆմանի ղեկավարած Սանկտ-Պետերբուրգի բալետի պե¬տական ակա¬դե-միական թատրոնը հանդես է գալիս «Աննա Կարենինա» բալետային ներկայացումով:
     Ապրիլի 13-ին, Կոմիտաս թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ Բորիս Էյֆմանի թատ¬րոնի մասին պատմող, Տատյանա Բոբորիկինայի «Էյֆմանի թատրոնը. խոսքի այլ տարածություն» գրքի շնորհանդեսը և հանդիպում մտավորականների հետ:
     Միջոցառման շրջանակում կայացավ նաև պարգևատրման արարողություն: Հայ-ռուսական մշակութային կապերի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար` Սանկտ-Պետերբուրգի բալետի պետական ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, բալետմայստեր Բորիս Յակովի Էյֆմանը պարգևատրվեց ՀՀ  Պատվո շքանշանով:
Հայ մշակույթի պահպանման և տարածման գործում ունեցած ավանդի համար, «Լուզինյան» բարեգործական հիմնադրամի հիմնադիր, բարերար Կոնստանտին Լուզինյան-Ռիժինաշվիլին պարգևատրվեց Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության Ոսկե մեդալով:
Պարգևները հանձնեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Ողջունելով ներկաներին, ՀՀ մշակույթի նախարարը շնորհակալություն հայտնեց Բորիս Էյֆմանին՝ երևանյան փայլուն հյուրախաղերի համար: Նախարարի խոսքով՝ անչափ մարդասեր պետք է լինել, գրական հերոսներին նման կերպ բացահայտելու և երաժշտության ու շարժման զուգորդմամբ այդչափ ներդաշնակ բալետային ներկայացում ստեղծելու համար: «Այն, ինչի հնարավոր է հասնել, Դուք հասնում եք. Էսթետիկա, ճաշակ, լույս, ռեժիսուրա, խորեոգրաֆիա, բեմադրություն, գաղափար, փիլիսոփայություն… Սա մի հրաշք է՝ իրականություն դարձած», - իր խոսքը եզրափակեց նախարարը:
     Նշենք, որ անվանի բալետմայստերը ապրիլի 13-ին, այցելել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ինչպես նաև հանդիպել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ