Վլադիմիր Պուտինը Թուրքիայի որոշ ղեկավարներին անվանել է ոչ ադեկվատ


Վլադիմիր Պուտինը Թուրքիայի որոշ ղեկավարներին անվանել է ոչ ադեկվատ

  • 14-04-2016 14:16:27   | Ռուսաստան  |  Հասարակություն

Ռուսաստանը Թուրքիային համարում է բարեկամ երկիր, սակայն նրա որոշ ղեկավարներին ոչ ադեկվատ: Interfax.ru-ի փոխանցմամբ` այդ մասին այսօր ընթացող ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
 
«Թուրքիային մենք համարում են մեր ընկերը, իսկ թուրք ժողովրդին մեր բարեկամը, որի հետ անկասկած կառուցելու ենք բարիդրացիական հարաբերություններ»,- ասել է նա: Վ. Պուտինի խոսքերով` իրենք խնդիր ունեն որոշ քաղաքական գործիչների հետ, որոնց պահվածքն ըստ նրա` ոչ ադեկվատ է, որին արձագանքում են հմապատասխան կերպով: Ըստ Վ. Պուտինի` Թուրքիայի ներկայիս ղեկավարությունն ավելի շատ համագործակցում է ծայրահեղականների հետ, քան պայքարում նրանց դեմ:
Նոյյան տապան  -   Հասարակություն