Այս տարի հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր անցկացվում է «Սպորտի ժառանգությունը» խորագրի ներքո


Այս տարի հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր անցկացվում է «Սպորտի ժառանգությունը» խորագրի ներքո

  • 15-04-2016 17:55:04   | Հայաստան  |  Մշակույթ

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) առաջարկությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1983 թվականից ապրիլի 18-ը նշում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր, որը հնարավորություն է ընձեռում մեծացնելու հասարակության տեղեկացվածությունը համաշխարհային ժառանգության բազմազանության, դրա պահպանության ու պաշտպանության գործում: Յուրաքանչյուր տարի ԻԿՕՄՕՍ-ի կողմից առաջադրվում է օրվա խորհրդին առնչվող որևէ յուրահատուկ թեմա, ինչը հնարավոր է դարձնում շեշտել համաշխարհային ժառանգության բազմա¬զանությունը:
 
     2016 թվականին ժառանգության պահապաններին առաջարկվել է հանդես գալ մշակութային ժառանգությանը նվիրված նախաձեռնություններով` «Սպորտի ժառանգությունը» խորագրի ներքո: Օրվա միջոցառումները նվիրելով սպորտի ժառանգությանը` ԻԿՕՄՕՍ-ը նպատակ ունի շեշտել սպորտի դերը մարդկային կյանքի բարելավման գործում, ներկայացնել դրա դրսևորումները պատմամշա-կութային ժառանգության մեջ ու նպաստել հանրահռչակմանը:
     Հնագույն ժամանակներից հայ ժողովրդի կենցաղում արմատավորված բազմաթիվ տոնախմբությունների ժամանակ կազմակերպվել են նաև խաղեր և մարզական մրցումներ՝ ըմբշամարտի, բռնցքա¬մարտի, մականախաղի, վազքի, նիզա¬կա-նետության, նետաձգության, ձիավարության և այլ մարզաձևերից, որոնք արտա¬ցոլվել են նաև նյութական և ոչ նյութական ժառանգության մեջ (հուշարձաններ, նկարներ, մանրանկարչություն և այլն):
     Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը, համագործակցելով ՀՀ պաշտպանության, կրթության և գիտության, սպորտի և երիտասարդության հարցերի, տարածքային կառավարման և զարգացման նախարա¬րությունների, ինչպես նաև ՀՀ մարզպետարանների, քաղաքային և գյուղական համայնք¬ների, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի ճար¬տա¬րա¬պետության ազգային թանգարան-ինստիտուտի և ոլորտի շահագրգիռ այլ կազմակերպությունների հետ` ՀՀ մարզերում և Երևանում համատեղ կազմակերպել է օրվա խորհրդին համահունչ միջոցառումներ: 
 
Ստորեւ միջոցառման օրակարգը.
ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԵՎ ՏԵՍԱՐԺԱՆ ՎԱՅՐԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ
18 ապրիլի 2016 թ.
Ս Պ Ո Ր Տ Ի  Ժ Ա Ռ Ա Ն Գ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը
Ե Ր Ե Վ Ա Ն
 
Ապրիլի 18 ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹԱՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ  ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏ
15:00 Հուշարձանների տեղեկատվական շտեմարանի շնորհանդես
 
(Կառավարական 3-րդ շենք)
Ապրիլի 18 «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» ՀԿ 
14:00 «Առյուծի և ցուլի որսը Մերձավոր Արևելքում» խորագրով ցուցահանդես
 
(«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան  
 (Էրեբունի փ. 38)  
Ապրիլի 18 – 
Ապրիլի 28 ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆ
«Հայկական սպորտի զարգացումը 1970-90-ական թթ.» խորագրով ցուցահանդես
(Ղազար Փարպեցու փ., 7 շենք)  
Ապրիլի 18 ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
13:00 Սպորտի դրսևորումները հայկական մշակութային ժառանգության մեջ. բացման խոսք
«Բերդ» պարային համույթի կատարմամբ՝ «Խաղ պար»
Ըմբշամարտի և գեղարվեստական մարմնամարզության ցուցադրական ելույթներ 
 (Երևանի օլիմպիական հերթափոխի 
պետական մարզական քոլեջ,
Մալաթիա-Սեբաստիա, Մանուկյան փ. 31 )
Ապրիլի 18 ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ
Թանգարանի ցուցադրությունում ներառված` սպորտին առնչվող ցուցանմուշների հավաքածուն ներկայացնող թեմատիկ էքսկուրսիա
(Արգիշտիի փ. 1)  
Ապրիլի 18 «ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊՈԱԿ
Բանակ-կրթություն-մշակույթ համագործակցության շրջանակում ծառայության մասնաճյուղերի կողմից հանրապետության  28 զորամասերի և 228 դպրոցների աջակցությամբ՝ 178 համայնքների վարչական տարածքներում գտնվող 318 հուշարձաններին հարող հատվածների մաքրման աշխատանքների իրականացում
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊՈԱԿ, ՊՄՊ ԵՐԵՎԱՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Ապրիլի 18-
մայիսի 18
«Լավագույն ինքնալուսանկար հուշարձանի հետ (selfie)» խորագրով առցանց մրցույթ՝ «Երիտասարդական ակումբների դաշնություն» ՀԿ-ի հետ համատեղ
 
Ապրիլի 15-18 Սուսերամարտի ցուցադրական ելույթ՝ Երևանի Ալբերտ Գրիգորյանի անվան սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոցի սաների մասնակցությամբ
 
(Հաղթանակի զբոսայգու «Մոնումենտ» հուշահամալիրի տարածք)
 
 
ՀՀ Ա Ր Մ Ա Վ Ի Ր Ի  Մ Ա Ր Զ
 
Ապրիլի 18 ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ   
11:00 Ազգային ավանդական խաղերի, սպորտաձևերի  ցուցադրական ելույթներ
«Իմ սիրելի սպորտաձևը»  թեմայով նկարչության մրցույթ
«Արմավիրի մարզի մարզաշխարհի մարդիկ» գրքի շնորհանդես
(Սարդարապատի հուշահամալիր,  Արաքս գյուղ) 
Ապրիլի 18 «ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՄԱ¬ԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊՈԱԿ, «ԶՎԱՐԹՆՈՑ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆ
13:00
 
 
 
 
14:00
 
15:00  Հնագույն ժամանակներից հայ ժողովրդի կենցաղում արմատավորված մարզական խաղերի վերաբերյալ դասախոսություն` «Սպորտի ժառանգությունը» խորագրով  և մարզական խաղեր (վազք, պարանի ձգում, ավան¬դական կոխ)
«Նուռը և խաղողը հայ միջնադարյան ճարտարա¬պե¬տու¬թյան կոթողային արվեստում» խորագրով  ցուցահանդես
 Համերգ-միջոցառում
 
(Զվարթնոց թաղամաս)
 
ՀՀ Ա Ր Ա Ր Ա Տ Ի  Մ Ա Ր Զ
 
Ապրիլի 18 ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ
12:00
 
 
 
 
12:00
 
 
 
 
 
11:00
Ցուցադրական  մրցումներ` ազգային կոխ, ըմբշամարտ, ծանրամարտ  մարզաձևերից
 
(Վեդի քաղաքի Սբ Աստվածածին եկեղեցու  հարակից  տարածք)
   
Ցուցադրական  մրցումներ՝ ազգային կոխ, վազք,    ըմբշամարտ   
 
 (Մասիս քաղաքի  Սբ Թադևոս եկեղեցու  հարակից  զբոսայգի)
 
Ցուցադրական մրցումներ՝ ատլետիկա, ըմբշամարտ   մարզաձևերից
 
(Արտաշատ քաղաքի մարզադաշտ, Ռ. Գոլեցյանի  անվան մանկապատանեկան մարզադպրոց)
Ապրիլի 13 «ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ և ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊՈԱԿ, ՊՄՊ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Հայ ավանդական մարզական խաղեր
(Մրգաշենի միջն. դպրոց)
 
 
ՀՀ Ա Ր Ա Գ Ա Ծ Ո Տ Ն Ի  Մ Ա Ր Զ
 
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ
Ապրիլի 18-
ապրիլի 25
11:00 Սպորտային միջոցառումներ` ըմբշամարտ, ֆուտբոլ, վազք
 
(ք. Թալին, Գարեգին Ավդալյանի անվան մարզադպրոց)
Ապրիլի 18
11:00 Սպորտային միջոցառումներ` ըմբշամարտ, ֆուտբոլ, վազք
 
(ք. Աշտարակ, Պերճ Պռոշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց)
Ապրիլի 18 «ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊՈԱԿ, ՊՄՊ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
 
Արևելյան մարտարվեստով զբաղվող մարզակումբների սաների ցուցադրական ելույթներ
 
(Տեղերի, Հովհանավանքի, Ուշիի Սբ Սարգիս, Սաղմոսավանքի վանական համալիրների, Ապարանի հերոսամարտի «Վերածնունդ»  հուշարձանի  տարածքներ)
 
ՀՀ Գ Ե Ղ Ա Ր Ք ՈՒ Ն Ի Ք Ի  Մ Ա Ր Զ
 
Ապրիլի 18 ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ
15:00
 
 
 
 
15:00 Մարզամշակութային միջոցառումներ
 
(համայնքների վարչական տարածքներում գտնվող հուշարձանների շրջակայք) 
Ազգային խաղերի ցուցադրական ելույթներ
 
(Գավառ քաղաք, Սուրբ Հովհաննես մատուռի տարածք)
Ապրիլի 16 «ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊՈԱԿ, ՊՄՊ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Բասկետբոլի առաջնություն և վազքի մրցումներ
 
(Մարտունի քաղաքի Տ. Աբրահամյանի անվան ավագ դպրոց)
 
Ըմբշամարտի մրցումներ տարբեր տարիքային խմբերի միջև
(Վարդենիս քաղաքի մարզադպրոց)
 
 
ՀՀ Լ Ո Ռ ՈՒ Մ Ա Ր Զ
 
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ
Ապրիլի 18 քաղաք Ալավերդի
Ըմբշամարտի առաջնություն
 
(Ալավերդու ըմբշամարտի դպրոց)
քաղաք Սպիտակ
11:00
 
 
12:00
 
12:00
 
 
14:00 Վազքի մրցումներ` 100 մ, 200 մ, 4x100 մ (տղաներ և աղջիկներ) 
(քաղաքային զբոսայգի)
«Ազգային կոխ» ըմբշամարտ
(թիվ 1 ՄՊՄԴ)
Բռնցքամարտի առաջնություն
                            (թիվ 1 ՄՊՄԴ)
 
Զրույց-զեկուցում՝ «Սպորտի հայ երախտավորները» թեմայով
(թիվ 1 ՄՊՄԴ)
Ապրիլի 19 քաղաք Տաշիր
16:00 Շախմատի  մրցաշար
 
(Մշակույթի տուն, քաղաքային հրապարակ)
Ապրիլի 18 քաղաք Վանաձոր
 
 
16:00-17:00
16:00-17:00
15:00
 
 
 
 
17:00 Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլի ելույթը. Լոռվա խաղ-պար
Բռնցքամարտի ցուցադրական ելույթներ
Ըմբշամարտի և ազգային կոխի ցուցադրական ելույթներ
«Հայաստանի սպորտի ժառանգությունը» թեմայով քաղաքի վաստակաշատ մարզիկ-մարզիչների  ելույթներ
 
(Վանաձորի «Օլիմպիական հերթափոխի մենապայքարային
մարզաձևերի մարզադպրոց»)
Կրոսավազք
(քաղաքային մարզադաշտ)
Ապրիլի 18 «ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊՈԱԿ, ՊՄՊ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Հայկական ժողովրդական սպորտային խաղերի վերաբերյալ բաց դասեր
 
(մարզի հուշարձանների մաքրման աշխատանքների ընթացքում)
Թեմատիկ դասախոսություն և սլայդ շոու (նաև` ֆրանսերեն թարգմանությամբ)
 
(Վանաձորի ֆրանսերենի թեքումով թիվ 3 հիմնական դպրոց)
Ապրիլի 18 ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԺԱՄԱՆՑԻ ԿԵՆՏՐՈՆ 
(ՍՏԵՓԱՆ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆ)
Դպրոցականների էքսկուրսիա Հնեվանք, «Սպորտի ժառանգությունը» խորագրով դասախոսություն
Ստեփանավանի հուշարձանների տարածքների մաքրում
Բաց դռների օր՝ Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոնում
 (ք. Ստեփանավան, Նժդեհի 4)
 
ՀՀ Կ Ո Տ Ա Յ Ք Ի  Մ Ա Ր Զ
 
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ
Ապրիլի 18 Հայկական ավանդական-ժողովրդական մարզական խաղե¬րի ցուցադրական ելույթ-մրցախաղեր
 
(«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան)
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒ-ԹՅՈՒՆ» ՊՈԱԿ, ՊՄՊ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒ-ԹՅՈՒՆ
Ապրիլի 13 Բաց դաս և սպորտային ցուցադրական ելույթներ
 
( Աբովյան քաղաքի թիվ 4 ավագ դպրոց)
Ապրիլի 15 Ժողովրդական մարզախաղերի մրցույթ
 
(Աբովյան քաղաքի թիվ 2 հիմնական դպրոց)
Ապրիլի 16 Արշավ և սպորտային խաղերի մրցույթ
 
(Արզական համայնքի Չորուտի վանք)
Ապրիլի 17 «Սպորտի ժառանգությունը» խորագրով միջոցառում (դասախոսություն, ցուցադրական ելույթներ)
 
(Արգելի N զորամաս)
Ապրիլի 18 Ավանդական մարզախաղերի մրցույթ
 
(Հրազդան քաղաքի թիվ 6 և թիվ 8  
դպրոցների միջև)
Ապրիլի 18 «Սպորտի ժառանգությունը» խորագրով զեկուցում, ժողովրդական ավանդական խաղեր
 
(Չարենցավան քաղաքի «Վերածնունդ» 
հուշարձանի տարածք, Չարենցավանի պետական քոլեջի հետ համատեղ)
Ապրիլի 18 Սպորտային միջոցառում (բաց դաս, ավանդական 
մարզական խաղեր)
 
(Մրգաշենի միջն. դպրոց)
Ապրիլի 21 Ավանդական ժողովրդական խաղերի անցկացում
 
(Զորավան համայնք, Զորավար եկեղեցու տարածք)
Ապրիլի 18 «ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊՈԱԿ, «ԳԱՌՆԻ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆ
Գառնիի մենապայքարների մարզադպրոցի մարզիկների, Գառնիի դպրոցների աշակերտների ցուցադրական ելույթներ
 
(գ. Գառնի)
 
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ
 
Ապրիլի 18 ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ
13:00 Ըմբշամարտիկների, բռնցքամարտիկների, մարմնամարզիկ¬ների, արևելյան մարտարվեստի ներկայացուցիչների ցուցա¬դրական ելույթներ և  ազգային «Կոխ» ըմբշամարտի մրցույթ
 
(Գյումրու «Վարդանանց» հրապարակ)
 
Աշակերտների հանդիպումներ  Շիրակի մարզից 
- օլիմպիական խաղերի չեմպիոն Իսրայել Միլիտոսյանի, 
- աշխարհի չեմպիոններ Արթուր Ալեքսանյանի, Նազիկ Ավդալյանի, Տիգրան Գ. Մարտիրոսյանի, Երվանդ Գրիգորյանի, 
- Եվրոպայի չեմպիոններ Մեխակ Ղազարյանի, Գևորգ Դավթյանի, Տիգրան Վ. Մարտիրոսյանի և Վարշամ Բորանյանի հետ
(Գյումրի, քաղաքի դպրոցներ)
 
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ  ՄԱՐԶ
 
Ապրիլի 18 ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ
Սպորտի դրսևորումները հայկական մշակութային ժառանգության մեջ. դասախոսություն
 
(մարզի դպրոցներում)
Մարզամշակութային միջոցառումներ
 
(մարզի համայնքների վարչական տարածքներում 
գտնվող հուշարձանների շրջակայքում)
 
ՀՀ Վ Ա Յ Ո Ց  Ձ Ո Ր Ի  Մ Ա Ր Զ
 
Ապրիլի 18 ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ
Գեղանկարչական ցուցահանդես
 
(Գյումրի, քաղաքի դպրոցներ)
 
«Սպորտը Վայոց ձորի ավանդական տոնախմբություններում» թեմայով բաց դաս մարզի ուսումնական հաստատություններում
 
(հանրակրթական դպրոցներ, 
ուսումնական հաստատություններ)
 
«Սպորտը Վայոց ձորի մշակութային պատմության մեջ» զեկուցում
Գեղանկարչության ցուցահանդես-մրցույթում հաղթած կտավ¬նե-րի ցուցադրում
Ազգային ավանդական խաղերի ցուցադրական ելույթներ, մրցանակների հանձնում
 
 («Զորաց տաճարի» հրապարակ)
Ապրիլի 18 «ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊՈԱԿ, ՊՄՊ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
«Մարզական միջոցառումները Վայոց ձորի մշակութային պատմության էջերում» խորագրով բաց դասեր
 
(Շատինի, Արտաբույնքի, 
Եղեգիսի համայնքների դպրոցներում)
Ավանդական սպորտային խաղերի ցուցադրում
 
(Հոստուն հուշարձանախմբի տարածք)
 
«Սպորտը Վայոց ձորի մշակութային պատմության էջերում» խորագրով գեղանկարների ցուցադրում
 
(ՀՀ երիտասարդական հիմնադրամի 
Եղեգնաձորի մասնաճյուղ)
Ապրիլի 18 «ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊՈԱԿ, «ԱՐՓԻ» ԲՆԱՊԱՏՄԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ
«Լինենք մեր ազգային խաղերի արժանի ժառանգորդը» թեմայով բաց դաս
(Արենիի միջն. դպրոց)
 
ՀՀ Տ Ա Վ ՈՒ Շ Ի  Մ Ա Ր Զ
 
Ապրիլ 18 ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ
12:00 Ըմբշամարտ
 
(ք. Իջևան, Ազատամարտիկների 
հիշատակին նվիրված հուշարձան)  
14:00 Բազկամարտ
 
(գ. Ակնաղբյուր, Վ. Մամիկոնյանի կաղնու ծառ)
12:00 Վազք
 
(ք. Իջևան, քաղաքային զբոսայգի)
Բռնցքամարտ
 
(ք. Իջևան, Եղեռնի զոհերի հիշատակին  նվիրված  հուշակոթող)
Ապրիլի 18 «ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊՈԱԿ, ՊՄՊ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՈՒՆ
Ավանդական մարզախաղերի անցկացում
 
(Բերդ քաղաքի ուսումնարան, թիվ 3 դպրոց)
Սպորտի ժառանգությանը նվիրված միջոցառումներ և բաց դասեր հանրապետության դպրոցներում
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ