Իտալական հեռուստաալիքը՝ Թալիշում ադրբեջանական վայրագությունների մասին


Իտալական հեռուստաալիքը՝ Թալիշում ադրբեջանական վայրագությունների մասին

  • 15-04-2016 18:14:48   | Իտալիա  |  Քաղաքական



 
Իտալական «Sky TG24» հեռուստաալիքը պատրաստել է ռեպորտաժ Թալիշում տեղի ունեցած դաժանությունների  և խաղաղ բնակչության սպանությունների մասին: 
 
Ռեպորտաժը սկսվում է ԼՂՀ ՊԲ զինծառայողներից Լևոն Հակոբջանյանի հետ զրույցով: Զինծառայողը, ով այժմ գտնվում է հոսպիտալում, իտալացի լրագրողին պատմում է ադրբեջանցիների հարձակման և խաղաղ բնակչության սպանության դեպքերի մասին:
 
Լրագրողի խոսքերով՝ Լևոն Հակոբջանյանը ծառայում է Թալիշում, իսկ Լեռնային Ղարաբաղը քրիստոնեա հայերով բնակեցված «անկլավն» է եղել, որը քառորդ դար է, ինչ պայքարում է Բաքվից իր անկախության համար:
 
Թալիշի բնակիչներիչց մեկը՝ Աբելյանը, պատում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները սկսել ռմբակոծել գյուղը, երբ Թալիշի բնակչությունը քնած է եղել: Նշվում է , որ առաջին հերթին՝ գյուղիցները տարհանել են երեխաներին և կանանց:
 
Աբելյանի խոսքով՝  «ադրբեջանցիներն ամեն ինչ գետնին են հավասարեցրել արձակված կրակահերթերով»: Ռեպորտաժում  իտալացի լրագրողին ուղեկցելով  և ցույց տալով հողին հավասարեցված իր տունը Աբելյանը պատմում է, որ երբ մի քանի արկ է ընկել տանիքին, նրան հազիվ է հաջողվել փրկել երեխաներին: Շարունակելով, լրագրողը հեռուստադիտողների ուշադրությունն է հրավիրում ադրբեջանական զինուժի  ռմբակոծության հետևանքով տան բնակիչների թափված արյան հետքերին:
 
Վանիկը՝ Թալիշի մեկ այլ բնակիչ, էլ  ցույց է տալիս իր ավերված տունը և պատմում, որ ադրբեջանական հետախույզները մտել են իր տուն, քանդել ամեն ինչ ու ավերածության մատնել:
Այնուհետև իտալական հեռուստաընկերության նկարահանող խումբն այցելել է ադրբեջանցիների կողմից գնդակահարված Խալափյանների տուն, որտեղ ադրբեջանցի հատուկ ջոկատայինները գնդակահարել էին ծեր ամուսիններին: Ռեպորտաժում լուսանկարիչ Հակոբ Պողոսյանը պատմում է, թե ինչպես է  բակում լուսանկարներ անելուց հետո մտել է տուն և տեսել արդեն մահացած, ականջները կտրած տարեց ամուսիններին:
 
Ռեպորտաժում նաև նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանություններն ունեն համապատասխան ապացույցներ, թե ինչպիսի խոշտանգումների են ենթարկվել հայ զինվորները: Դրանք ֆիքսված են և հարուցված են քրեական գործեր:
 
Իտալական հեռուստաընկերության լրագրողը նշում է, որ Լեռնային Ղարաբաղ են գալիս կամավորներ, ղարաբաղյան պատերազմի վետերաններ՝ համալրելու զինված ուժերը և պաշտպանելու իրենց անկախությունը:
Ռեպորտաժն ավարտվում է կամավորներից մեկի հետևյալ խոսքով. «Եթե թուրքերն ու ադրբեջանցիները մեզ սպանում են, մենք ամեն ինչի պատրաստ ենք»:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play