ԵԽԽՎ նստաշրջանում ԼՂ խնդրին նվիրված երեք առաջարկ է ներկայացվել


ԵԽԽՎ նստաշրջանում ԼՂ խնդրին նվիրված երեք առաջարկ է ներկայացվել

  • 15-04-2016 19:03:51   | Հայաստան  |  Քաղաքական

Հաջորդ շաբաթ հայ պատգամավորներին լուրջ ու պատասխանատու աշխատանք է սպասվում Ստրասբուրգում:   Ապրիլի  18-ին մեկնարկում է ԵԽԽՎ հերթական նստաշրջանը: Ղարաբաղյան պատերազմի թեման քննարկելու համար  3 առաջարկ է ներկայացվել. մեկը ֆրանսիացի, մյուսը` ադրբեջանցի, երրորդը ՝ հայ պատվիրակների կողմից: Թե որ առաջարկը կքննարկվի, կորոշվի բյուրոյի նիստում:  Մինչ այդ  հայկական պատվիրակության  անդամները վստահեցնում են. Ստրասբուրգ են մեկնում լուրջ աշխատանքային ծրագրով,   գործի են  դնելու ողջ զինանոցը ՝ քառօրյա   պատերազմի մասին  ողջ ճշմարտությունը ներկայացնելու ու իրական փաստերը տեղ հասցնելու  համար:
 
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի կանոնակարգի համաձայն՝ յուրաքանչյուր նստաշրջանի ընթացքում հնարավոր է մեկ հարցի շուրջ՝ շտապ, մեկ հարցի  շուրջ էլ ընթացիկ քննարկում կազմակերպել: Դրանք, որպես կանոն, այն հրատապ հարցերն են, որոնց քննարկումը պատվիրակները անհետաձգելի են համարում՝ այս անգամ այդպիսիք  պանամյան քեյսը, Բրյուսելի ահաբեկչությանը հակազդելու Բելգիայի  իշխանությունների անկարողության, փախստականների և մի քանի այլ հարցեր էլ, թվով 6-ը:
 
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Հորմինե Նաղդալյանն ասում է՝ հրատապ հարցերի նման առատություն չի հիշում: «Սա բացառիկ երևույթ է , որքան եղել եմ ԵԽԽՎ-ում նման նախադեպ չեմ հիշում»:
 
Ինչ վերաբերում է ընթացիկ բանավեճին, ապա այս պահին  քննարկման երեք ռաջարկ կա , երեքն էլ՝ Ղարաբաղի հարցով, բայց  տարբեր վերնագրերով  ու նախաձեռնողներով: Հետաքրքիր է ոչ միայն անվանումների տարբերությունները, այլ նաև առաջարկների ներկայացման ժամանակագրությունը: Առաջինը ներկայացվել է ֆրասիացի պատվիրակ Ֆրանսուա Ռոշբլուայի կողմից ՝   «Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի վերջին եւ ողբերգական էսկալացիան» վերնագրով: Դրանից անմիջապես հետո ադրբեջանական պատվիրակությունն իր առաջարկն է օրակարգ բերել  ՝  «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում բռնությունների ողբերգական էսկալացիան» վերտառությմաբ: Սրան էլ հաջորդել է   հայկական պատվիրակություն առաջարկը  ՝ «Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան և ռազմական հանցագործությունները»  վերնագրով:
 
«Մեկ քննարկում 3 տարբեր վերնագրերով: Հասկանում ենք, որ թեմայի վերնագրի ընտրությունը ազդելու է քննարկման վրա: Առաջարկությունների պայքարն էլ շատ հետաքրքիր է: Դրանցից որոշները հատուկ են օրակարգ բերվում մյուսին խփելու, քննարկումը թույլ չտալու համար»,- ասում է Հերմինե Նաղդալյանը։
 
Այնպես որ՝ պարզ է, որ  ղարաբաղյան թեման առնվազն քննարկվելու է ընթացիկ դեբադի շրջանակներում, բայց  թե որ առաջարկի  հիման վրա,  առայժմ պարզ չէ: Որոշումը, թե այս երեք թեմաներից որը կդառնա բանավեճի նյութ, կկայացնի  ԵԽԽՎ բյուրոն  նստաշրջանի մեկնարկին: Դրանից հետո հարցը կքննարկվի լիագումար նիստի ընթացքում՝ հեղինկը, մոր 10 րոպեանոց ելույթով կիներկայացնի խնդիրն ու իր մոտեցումները, կհաջորդի մեկուկես ժամանոց քննարկումը: Դրա արդյուքնում փաստաթղթի ընդունում չի ենթադրվում:  Բայց քննարկման արդյունքներով  բյուրոն կարող է որոշում կայացնել   հարցի  հետագա ընթացքի մասին ՝ կամ ամփոփվել միայն քննարկումով, կամ թեման շարունակել  զեկույց մշակելով:
 
Հայկական պատվիրակության ղեկավարն ասում է ՝ փորձելու են գործի դնել ողջ զինանոցը:  «Աշխատում ենք մի շարք պատվիրակությունների, քաղաքական խմբերի հանձնաժողովների հետ, կան հեղինակավոր պատվիրակներ, ում խոսքը կշիռ ունի և ովքեր այս հարցով ձևավորված դիրքորոշում ունեն: Փորձելու են դեպքերի իրական պատկլերը ներկայացնել»:
 
Լիագումար նիստի ընթացքում հայկական պատվիարկությունն այլ թիրախներ էլ կունենա: Նախատեսվում է հանդիպում մարդու իրավուքների պաշտպանի, ԵԽ գլխավոր քարտուղարի հետ , Թուրքիայի վարչապետի ելույթ , ում ուղղված հարցեր մեր  պատվիրակները թերևս կունենան։ «Մի խոսքով, շատ հագեցած, բարդ, մի քանի ուղղություններով անելիքներով աշխատանք է մեզ սպասվում»:
 
Պատվիրակության ԲՀԿ-ական անդամ ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն էլ ասում է, որ աշխատանքը  ապրիլի 18-ին ոչ թե սկսելու, այլ շարունակելու են:
 
«Ցավով եմ ասում, որ ադրբեջանական զինուժի ու վարձկանների կողմից կատարված ռազմական հանցագործությունը ապացուցող փաստերը, նկարներն այնքան շատ են, որ եթե միջազգային հանրությունը հերթական անգամ չփորձի երկու ձեռքով փակել իր աչքերը, դրա 1 տոկոսն անգամ բավարար է տեղի ունեցածը ռազմական հանցագործություն որակելու եւ Ադրբեջանին ահաբեկչական պետություն ճանաչելու համար»,- նշում է Նաիրա Զոհրաբյանը:
 
Չբացելով բոլոր փակագծերն ու չմանրամասնելով ամբողջ մարտավարությունը՝ Զոհրաբյանն ասում է, որ որ ներկայացնելու են հստակ փաստեր ռազմական հանցագործությունների, հայ զինվորների խոշտանգումների վերաբերյալ, խոսելու են ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Պեդրո Ագրամունտի ոչ համարժեք կեցվածքի մասին: «Այն րոպեներին, այն ժամերին, երբ Թալիշում երբ խոշտանգվում էր խաղաղ հայ ընտանիքը, ԵԽԽՎ նախագահը ագրեսոր Ադրբեջանին սատարող, անհավասրակշիռ հայտարարություն է անում»:
 
Շաբաթվա համար մի ամբողջ ծրագիր ունենք՝ ասում է Զոհրաբյանը,  նաև տեղեկացնում, որ պատերազմի առաջին օրվանից ԵԽԽՎ բոլոր քաղաքական խմբերը, բոլոր ազդեցիկ պատգամավորները, նաև Մարդու իրավունքների հանձնակատարը ամենօրյա ռեժիմով հայ պատգամավորներից նյութեր, տեղեկանքներ՝ կցված դաժան լուսանկարներով:  Ի  դեպ, նստածրջանի ընթացքում սպասվում է նաև Մարդու գլխավոր հանձնակատարի հաշվետվությունը, որը նույնպես հարմար առիթ է  հարցը  բարձրացնելու:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play