Բելգիայի ՆԳՆ ղեկավարի կարծիքով երկրի մուսուլմանները ողջունել են ահաբեկչությունը


Բելգիայի ՆԳՆ ղեկավարի կարծիքով երկրի մուսուլմանները ողջունել են ահաբեկչությունը

  • 18-04-2016 12:43:53   | Բելգիա  |  Քաղաքական

Բելգիայի ՆԳՆ ղեկավար Յան Յամբոնը De Standaard-ին տված հարցազրույցում երկրի մուսուլմաններին մեղադրել է Բրյուսելում մարտի 22-ի ահաբեկչությունները տոնելու համար:
 
Յամբոնի խոսքով՝ բելգիացի մուսուլմանների զգալի մասը ահաբեկչությունների մասին իմանալով՝ «պարել է»: Բացի դրանից՝ շատերը քարեր ու շշեր են նետել ոստիկանների և լրագրողների վրա Փարիզում ահաբեկչությունների ենթարյալ կազմակերպիչ սալահ Աբդեսլամի ձերբակալության ժամանակ:
 
«Կարելի է ահաբեկիչներին ձերբակալել, հեռացնել հասարակությունից, բայց դա միայն թարախակույտ է, որի տակ ուռուցք է, որը շատ ավելի բարդ է բուժել»,- ասել է Յամբոնը:
 
Ընդդիմությունը մուսուլմանների հասցեին ասածներից հետո Յամբոնից պահանջել է հաստատել իր ասածները կամ հրաժարական տալ, հայտնում է Premiere ռադիոկայանը:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play