Գերմանիայի Յենա քաղաքում բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար


Գերմանիայի Յենա քաղաքում բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար

  • 18-04-2016 13:54:31   | Գերմանիա  |  Քաղաքական

Ապրիլի 17-ին Գերմանիայի Թյուրինգիա երկրամասի Յենա քաղաքի կենտրոնական պուրակներից մեկում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի բացումը և Օրհնության կարգը՝ Ձեռամբ Հայ Առաքելական Եկեղեցու Գերմանիայի Թեմի Առաջնորդ Գարեգին Արքեպիսկոպոս Բեկչյանի։
 
Արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկան Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, ԳԴՀ Բունդեսթագի պատգամավոր, Գերմանա-հայկական ֆորումի նախագահ Ալբերտ Վայլերը և Յենայի քաղաքապետ Ալբրեխտ Շրյոթերը, որոնք իրենց ելույթներում նշեցին, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը հաշտեցման անկյունաքարն է:
 
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառմանը ներկա էին ԳԴՀ Բունդեսթագի և Լանդթագերի պատգամավորներ, Յենայի քաղաքապետարանի աշխատակիցներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play