Առաջնագծում ՊԲ զինծառայող է զոհվել. ԼՂՀ ՊՆ


Առաջնագծում ՊԲ զինծառայող է զոհվել. ԼՂՀ ՊՆ

  • 19-04-2016 14:01:07   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական
Ապրիլի 19-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Գևորգ Գարեգինի Գևորգյանը:
 
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են՝ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play