Հայաստան է ժամանել Ուկրաինայի պաշտպանության նախարարության պատվիրակությունը


Հայաստան է ժամանել Ուկրաինայի պաշտպանության նախարարության պատվիրակությունը

  • 19-04-2016 18:41:58   | Հայաստան  |  Քաղաքական
2016թ. ապրիլի 18-ից 22-ը հակաականային գործունեության ոլորտում փորձի փոխանակման նպատակով Հայաստան է ժամանել Ուկրաինայի պաշտպանության նախարարության պատվիրակությունը` շրջակա միջավայրի անվտանգության և հակաականային գուծունեության վարչության պետ Մաքսիմ Կոմիսարովի գլխավորությամբ:
 
Ապրիլի 19-ին ուկրաինական պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը: Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել հակաականային գործունեության կազմակերպման հարցերի շուրջ, ինչպես նաև քննարկվել է տվյալ ոլորտի աշխատանքները կանոնակարգող նորմաիրավական բազան:
ՀՀ  ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից հայտնում են,  որ այցի շրջանակներում նախատեսվում է նաև պատվիրակության այցը ՀՀ ՊՆ ականազերծման կենտրոն:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play