Բակո Սահակյանը եւ Սերժ Սարգսյանն այցելել են ԼՂՀ հյուսիսարեւելյան եւ հարավային հատվածներում տեղակայված մի շարք զորամասեր


Բակո Սահակյանը եւ Սերժ Սարգսյանն այցելել են ԼՂՀ հյուսիսարեւելյան եւ հարավային հատվածներում տեղակայված մի շարք զորամասեր

  • 20-04-2016 16:25:08   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը եւ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 19-ին եւ 20-ին այցելել են ԼՂՀ հյուսիսարեւելյան եւ հարավային հատվածներում տեղակայված մի շարք զորամասեր եւ անցկացրել խորհրդակցություն հրամանատարական կազմի հետ:

Քննարկվել են տիրող իրավիճակին եւ զինվորների ծառայության ընթացքին վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահներին ուղեկցում էին երկու հայկական հանրապետությունների պաշտպանության նախարարներ, բարձրագույն հրամկազմի ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն