Ռումինիային դուրս են թողել «Եվրատեսիլ 2016»-ից


Ռումինիային դուրս են թողել «Եվրատեսիլ 2016»-ից

  • 22-04-2016 19:10:34   | Ռումինիա  |  Հասարակություն

Ֆինանսական խնդրիների պատճառով Ռումինիային դուրս են թողել «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթից: korrespondent.net-ի փոխանցմամբ` այդ մասին հայտնում է EBU կոմիտեն: 
 
Հայտարարությունում ասվել է, որ Ռումինիան զրկվում է 2016 թվականի մրցույթին մասնակցելու հնարավորությունից, ինչպես նաև կորցնում է հասանելիությունը ЕВС այլ ծառայություններին, այդ թվում նորությունների փոխանակումից և սպորտային միջոցառումների ուղիղ հեռարձակման իրավունքից:
Ռումինական  TVR հեռուստաալիքի հետ աշխատանքը դադարեցվել է այն բանից հետո, երբ հեռուստաաընկերությունը չի կարողացել նախատեսված ժամկետներում վճարել  16 մլն շվեյցարական ֆրանկները: 
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի ներկայացուցիչ Ջամալին գումար չունի «Եվրատեսիլին» մասնակցելու համար: Երգչուհին խոստովանել էր, որ ուղևորության համար միջոցներ չունի: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play