Տիգրան Ուրիխանյանը հանդիպել է կուսակցության Գյումրու ակտիվի հետ
25-04-2016 16:42:11 | Շիրակի մարզ | Հայտարարություններ
«Ալյանս» կուսակցության Գյումրու տարածքային կառույցի գրասենյակում տեղի ունեցավ կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հանդիպումը կուսակցության Գյումրու ակտիվի հետ: Հանդիպման ընթացքում Տիգրան Ուրիխանյանը ներկայացրեց կուսակցության առաջիկա գործողությունների պլանը, այդ թվում Գյումրի և Վանաձոր քաղաքներում սպասվող ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման ընթացքը:
Կուսակցության նախագահը պատասխանեց նաև մասնակիցների հարցերին: Հանդիպման ավարտից հետո տեղի ունեցավ «Ալյանս» կուսակցության Գյումրու տարածքային կառույցի խորհրդի նիստը Տ. Ուրիխանյանի գլխավորությամբ: Խորհրդի անդամները ներկայացրեցին իրենց ոլորտներին առնչվող խնդիրները և առաջարկեցին լուծման տարբերակներ այդ թվում և օրենսդրական նախաձեռնությունների ձևով:
Որոշում կայացվեց հերթական անգամ ընդլայնել կառույցի գործունեությունը, նախապատրաստվել առաջիկայում կայանալիք կուսակցության արտահերթ համագումարին, ինչպես նաև նախապատրաստվել աշնանը Գյումրիում կայանալիք ավագանու ընտրություններին: