Էստոնիայի ազգային արական երգչախումբը համերգով հանդես կգա Երևանում


Էստոնիայի ազգային արական երգչախումբը համերգով հանդես կգա Երևանում

  • 25-04-2016 18:37:05   | Հայաստան  |  Մշակույթ

ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ անցկացվող «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը կմեկնարկի` ս. թ. ապրիլի 25-ին, ժամը 19։00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում, «Գրեմմի» և բազմաթիվ այլ հեղինակավոր մրցանակների արժանացած՝ Էստոնիայի ազգային արական երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Միկ Ուլեոյա) համերգով:
     Նշենք, որ երգչախումբը հանրահռչակում է հայ հոգևոր երաժշտության գանձերը` իր համերգային ծրագրերում մշտապես ընդգրկելով հայ կոմպոզիտորների գլուխգործոցները:
 
     Հայաստանում արդեն երկրորդ անգամ հյուրընկալվող երգչախումբը կկատարի` Կոմիտասի, Մարտ Սաարի, Ալեքսանդր Լաատեի, Կոնստանտին Տուուրնպուի, Գեյվին Բրայարսի, Հենրիկ Օդեգաարդի, Ջովաննի Բոնատոյի, Գալինա Գրիգորևայի ստեղծագործությունները:
     Աշխարհահռչակ երգչախումբը երևանյան համերգից առաջ, ապրիլի 23-ին՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի, հանդես է եկել Վանաձորի Է. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցում:    
 
Նոյյան տապան  -   Մշակույթ