ՀԲԸՄ Ալեք եւ Մարի Մանուկյան վարժարանի սաները այցելեցին ՀՀ<br /> սփյուռքի նախարարություն<br />


 

ՀԲԸՄ Ալեք եւ Մարի Մանուկյան վարժարանի սաները այցելեցին ՀՀ
սփյուռքի նախարարություն

  • 06-05-2010 18:30:00   | Հայաստան  |  Հասարակություն
 ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Մայիսի 6-ին Դեթրոյտի ՀԲԸՄ Ալեք եւ Մարի Մանուկյան վարժարանի ավարտական դասարանի սաները դպրոցի տնօրեն Հոսեփ Թորոսյանի եւ հայոց լեզվի, գրականության եւ պատմության ուսուցչուհի Անահիտ Թումաջյանի գլխավորությամբ այցելեցին ՀՀ սփյուռքի նախարարություն: Այցելությունը Հայրենիք կազմակերպել էր մանկագիր, «Բարեւ, տուն» կազմակերպության ղեկավար Զաբել Բերբերյանը: Ողջունելով սփյուռքահայ աշակերտների այցը Հայրենիք` ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Ստեփան Պետրոսյանը ներկայացրեց նախարարության գործունեությունը եւ համահայկական ծրագրերը: Մասնավորապես, նա տեղեկացրեց նախարարության «Արի տուն» ծրագրի եւ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնի, ինչպես նաեւ Հայրենիքում բարձրագույն կրթություն ստանալ ցանկացող սփյուռքահայերի համար պետության սահմանած արտոնությունների մասին: ՀՀ սփյուռքի նախարարությունից ստացված հաղորդագրության համաձայն, դպրոցի տնօրեն Հոսեփ Թորոսյանը համառոտ ներկայացրեց Ալեք եւ Մարի Մանուկյան վարժարանի պատմությունը: Այնուհետեւ սփյուռքահայ աշակերտները դիտեցին ՀՀ սփյուռքի նախարաության մեկ տարվա գործունեության եւ «Արի տուն» ծրագրի մասին պատմող տեսաֆիլմեր:
Նոյյան տապան  -   Հասարակություն