Հայ և վրացի երիտասարդների միջև տեղի ունեցած վիճաբանության կապակցությամբ՝ դեսպան Յուրի Վարդանյանը մեկնելու է Ջավախք


 

Հայ և վրացի երիտասարդների միջև տեղի ունեցած վիճաբանության կապակցությամբ՝ դեսպան Յուրի Վարդանյանը մեկնելու է Ջավախք

  • 02-05-2016 14:06:53   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունն ամբողջությամբ տեղյակ է ապրիլի 23-ի լույս 24-ին Ախալցիխեում ազգությամբ հայ և վրացի երիտասարդների միջև տեղի ունեցած վիճաբանությունից, ինչպես նաև դրան հաջորդող տեղական ոստիկանության գործողություններից:
 
Դեսպանությունն արդեն իսկ կապվել է համապատասխան մարմինների հետ՝ տեղի ունեցածի ամբողջական պատկերը հասկանալու համար:
 
Դեսպանությունը կապ է հաստատել նաև տեղի իշխանությունների հետ, և ձեռնարկվել են համապատասխան քայլեր խնդրի կարգավորման շուրջ: Այս պահին ձերբակալվածներ չկան:
 
Դեսպանն Յուրի Վարդանյանն առաջիկայում մեկնելու է Ջավախք, որտեղ նախատեսված են հանդիպումներ ինչպես հայ համայնքի ներկայացուցիչների, այնպես էլ տեղական իշխանությունների հետ:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը