«Լևոն Տեր-Պետրոսյանի այցը Լեռնային Ղարաբաղ միջազգային հանրությանն ուղղված մեսիջ է». ՀՀԿ պատգամավոր


«Լևոն Տեր-Պետրոսյանի այցը Լեռնային Ղարաբաղ միջազգային հանրությանն ուղղված մեսիջ է». ՀՀԿ պատգամավոր

  • 03-05-2016 12:48:05   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Իշխող Հանրապետականը ողջունում է Հայաստանի առաջին նախագահ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես կուսակցության ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի այցը Լեռնային Ղարաբաղ:
 
Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի խոսքով՝ սա նաև միջազգային հանրությանն ուղղված մեսիջ է, որ Հայաստանում բոլոր ուժերը համախմբված են Ղարաբաղի խնդրի շուրջ:
 
«Ես դրական եմ գնահատում, որովհետև ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում է Արցախը՝ ոչ միայն մեր ներկա, նախկին նախագահների ուշադրությունը, հետևաբար՝ նաև Լևոն Տեր-Պետրոսյանը՝ որպես նաև առաջին նախագահ և որոշակի փորձ ունեցող, ավանդ ունեցող նաև անձ, քաղաքացի, նախագահ նախկին, ես կարծում եմ՝ այս հանդիպման մեջ պետք է դրականը գտնենք, առավել ևս՝ այն կոնտեքստի մեջ, երբ ամբողջ ազգը համախմբված է», - «Ազատության» հետ զրույցում ասաց հանրապետական պատգամավորը:
 
Սահակյանի կարծիքով՝ «կարևոր է նաև և կարևոր քայլ է միջազգային ամբողջ հանրությանը որպես ի ցույց և համապատասխան մեսիջ ուղարկել, որ մենք իսկապես համախմբված ենք Արցախի խնդրի շուրջ, և Արցախի խնդրի շուրջ ցանկացած որոշում միայն և միայն պետք է բխի ժողովրդի միջից, և Արցախի ժողովուրդն է, որ պետք է որոշի իր ապագա ճակատագիրը»:
 
«Կարծում եմ՝ նաև այս կոնտեքստի մեջ պետք է նայել հենց Լևոն Տեր-Պետրոսյանի այցը, որ ինքն է այցելել, եթե կա խնդիր, հենց Արցախ, Արցախի նախագահի հետ՝ Բակո Սահակյանի հետ հանդիպում և այլ հանդիպումներ, այսինքն՝ Արցախի ժողովրդի հետ՝ այսպես ասենք նաև, որպես հանդիպում: Սա շատ կարևոր մեսիջ է՝ ի ցույց ամբողջ աշխարհին, ի լուր ամբողջ աշխարհին, և կարծում եմ՝ անկախ մեր ներքին քաղաքական տարաձայնություններից և խնդիրներից, բնականաբար, նման դեպքերում մենք նաև պետք է ողջունենք», - հայտարարեց Հովհաննես Սահակյանը:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play