«ԱրմենՏել»-ը նկարներ նվիրեց Հայոց Ցեղասպանության թանգարանին<br />


«ԱրմենՏել»-ը նկարներ նվիրեց Հայոց Ցեղասպանության թանգարանին

  • 05-05-2010 21:30:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՁՍՕՐ: «ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) Հայոց Ցեղասպանության թանգարանին է նվիրել հայ նկարիչների 5 ստեղծագործություն, որոնք ներկայացված էին Հայաստանի ազգային պատկերասրահում` Հայոց Ցեղասպանության 95 ամյակին նվիրված ցուցահանդեսին: Մասնագետների հանձնաժողովը Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանի գլխավորությամբ ներկայացրած բազմաթիվ աշխատանքներից ընտրեցին Հովհաննես Ավետիսյանի, Գրիշա Թորոսյանի, Հրանտ Միրզոյանի, Հարություն Հակոբյանի եւ Տիգրան Բարխանաջյանի գործերը: «Թանգարանում այս նկարները կտեսնեն աշխարհի տարբեր անկյուններից Հայաստան այցելած տասնյակ հազարավոր մարդիկ, եւ համոզված ենք, որ դրա շնորհիվ ավելի տեսանելի կդառնա հայ ազգի ողբերգությունն, ապրելու եւ ստեղծելու վճռականությունը եւ վաղվա օրը հավատով եւ հպարտությամբ կերտելու ձգտումը»,- ասաց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: Իր հերթին Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը նշեց. «Իմ երախտագիտությունն են հայտնում «ԱրմենՏել»-ին եւ «Աշխարհի հայ նկարիչների» միությանը այս ներդրման համար: Համոզված եմ, որ այս աշխատանքները արժանի տեղ կզբաղեցնեն թանգարանում»: Միջոցառման ընթացքում հայ նկարիչներին աջակցելու ինչպես նաեւ հայ կերպարվեստի զարգացման մեջ ունեցած ներդրման համար «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն ճանաչվեց ժԱշխարհի հայ նկարիչներիԻ միության պատվավոր անդամ եւ նրան շնորհվեց ժՄոմիկիԻ անվան շքանշան: «Միության անդամների անունից մեծ երախտագիտությամբ շնորհում ենք Ձեզ այս շքանաշանը , որը խորհրդանշում է Ձեր անգնհատելի ներդրումը հայ կերպարվեստի տարածման գործում ինչպես Հայաստանում այնպես էլ նրա սահմաններից դուրս»,- նշեց ժԱշխարհի հայ նկարիչներիԻ միության նախագահ Ղազար Միրզոյանը: Հիշեցնենք, որ «ԱրմենՏել»-ի աջակցությամբ լույս է տեսել Հայոց Մեծ Եղեռնին նվիրված հայ դասական եւ ժամանակակից գեղանկարիչների աշխատանքների կատալոգը, որտեղ ներառված են նաեւ բացառիկ նկարներ եւ 1915թ-ի ողբերգության ականատեսների վկայություններ:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play