Եվս մեկ հաղթանակ հայկական ստարտափ ոլորտում


Եվս մեկ հաղթանակ հայկական ստարտափ ոլորտում

  • 06-05-2016 15:41:40   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Եվս մեկ հաղթանակ հայկական ստարտափ ոլորտում։ Այսօր հայտնի դարձան GIST Tech-I 2016 միջազգային հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ անցած ստարտափերի և գաղափարների անունները։ Մրցույթի կիսաեզրափակչին մասնակցող միակ հայկական ստարտափը՝ «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության «Immersive Education Solutions» նախագիծը, նույնպես եզրափակիչ փուլ անցած լավագույն 15 ստարտափերի շարքում է։
 
Առաջին անգամ «Immersive Education Solutions» նախագիծը ներկայացվել է «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության և «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Երիտասարդ հետազոտողների «Մերգելյան» ակումբի» շրջանակում և, ստանալով ակումբի անդամների և կազմակերպիչների հավանությունը, թիմը սկսել է աշխատել առաջին ֆիլմի սցենարի  ուղղությամբ։ Արդեն մոտ մեկ տարի է, ինչ թիմն աշխատում է  կրթական ֆիլմերի պատրաստման ուղղությամբ և վերջերս ֆիլմից մի քանի հատված ներկայացրվեց «Կրթություն 21-րդ դար» էքսպոյի ընթացքում։
 
Հավելում. այս տարի GIST Tech-I Competition մրցույթին դիմել են 1,075 ստարտափեր և գաղափարներ 104 պետություններից և տարածաշրջաններից։ Ավելի քան 140 տարածաշրջանային, գիտական և բիզնես ոլորտի մասնագետներ աշխարհի տարբեր վայրերից ուսումնասիրել և գնահատել են ներկայացված հայտերը, և լավագույն 102  ստարտափերն ու գաղափարները ներկայացվել են կիսաեզրափակիչ փուլ, որոնց օգտին քվեարկել են ավելի քան 431,655 հոգի։
 
Եզրափակիչ փուլ անցած լավագույն ստարտափերն ու գաղափարները, մինչ Սիլիկոնյան հովտում իրենց նախագծերի ներկայացումը՝ կմասնակցեն առցանց դասընթացների և վերապատրաստումների, իսկ արդեն Սիլիկոնյան հովտում երկօրյա դասընթացից հետո կներկայացնեն իրենց նախագիծը ժյուրիին՝ խոշոր ֆինանսավորում ստանալու նպատակով։
 
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play