Սահմանամերձ Վահան գյուղի դպրոցը համալրվել է համակարգիչներով


Սահմանամերձ Վահան գյուղի դպրոցը համալրվել է համակարգիչներով

  • 10-05-2016 15:15:12   | Գեղարքունինքի մարզ  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Սահմանամերձ գյուղերն ուշադրության կենտրոնում պահելու ՎիվաՍել-ՄՏՍ-ի ռազմավարությունը շարունակվում է: Ընկերությունը 10 համակարգիչ է տրամադրել Հայաստանի հյուսիսարևելյան վահան հանդիսացող Վահան գյուղի միջնակարգ դպրոցին՝ ժամանակակից մեթոդներով ուսումնական գործընթացը կազմակերպելու նպատակով: ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ, երկու տարի առաջ դպրոցն ապահովվել է նաև գերարագ ինտերնետ կապով: Անվճար հիմունքներով էլ տրամադրվել է 3G Wi-Fi երթուղիչ: Այժմ, ստեղծված նոր հնարավորություններից կօգտվի 155 աշակերտ: 
 
Գեղարքունիքի մարզի Վահան գյուղը, Ադրբեջանի հետ 28 կմ երկարությամբ սահման ունի: Տարածքի սահմանամերձ լինելու հանգամանքը վահանցիներին ստիպում է միշտ սթափ լինել և հակառակորդի տեսադաշտում ապրել զգոն սահմանապահի կարգավիճակով: Հերոսական պատմությամբ համայնքը դեռևս 2008 թվականից գտնվում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում: Ընկերությունն աջակցել է գյուղի գազատարի կառուցման հարցում: 
 
Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն առաջնորդվում է բիզնես շահն ու պատասխանատվությունը չտարանջատելու սկզբունքով:  Անցած երկու տարիների ընթացքում, գործընկեր կառույցի՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հետ համատեղ, նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարևոր ևս երկու ծրագիր է իրականացրել Վահանում: Գյուղում տեղադրվել է արտաքին լուսավորության լուսադիոդային (LED) համակարգ, լուսավորվել է 1100մ երկարությամբ տարածք: Այդ համակարգի կիրառումը կարևոր է ոչ միայն բնապահպանական, այլև էներգախնայողության տեսանկյունից. գյուղում 80%-ով կրճատվել է էներգիայի ծախսը: Այդ սկզբունքով շահագործված արևային ջրատաքացուցիչների շնորհիվ, զգալի չափով թեթևացել է նաև մանկապարտեզի հոգսը. 60%-ով էլ նվազել են գազի սպառումն ու ջեռուցման ծախսերը: ՎիվաՍել-ՄՏՍ-ում ամրագրված արժեքային համակարգին հավատարիմ, վահանցիներին աջակցությամբ իրենց մարդասիրությունն են փաստել նաև ընկերության Հաշվապահության և ֆինանսների վարչության աշխատակիցները.  անձնական ներդրման արդյունքում հավաքված շուրջ 2մլն դրամով, դպրոցի շենքում կառուցվել է սան հանգույց:  
Արդեն հաստատված բյուջեի շրջանակներում, ՎիվաՍել-ՄՏՍ-ը գյուղում ծրագիր է իրականացնելու նաև 2016-ին:
 
Ի դեպ, որպես պատասխանատվության դրսևորում, Ռալֆ Յիրիկյանը կամավորության սկզբունքով, իր անձնական նախաձեռնությամբ և ֆինանսական միջոցներով, 10 համակարգիչ էլ տրամադրել է Լոռու մարզի Չկալով գյուղի դպրոցին:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ