NASA-ի գիտնականները հաստատել են 1,3 հազար փոքր մոլորակների գոյությունը


NASA-ի գիտնականները հաստատել են 1,3 հազար փոքր մոլորակների գոյությունը

  • 11-05-2016 19:14:49   |   |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

NASA-ն հաստատել է արեգակնային համակարգից դուրս 1284 փոքր մոլորակների գոյության մասին: news.mail.ru-ի փոխանցմամբ` այդ մասին ինֆորմացիան տեղադրված է գործակալության կայքում: 
«Այս թիվը երկու անգամով գերազանցում է ավելի վաղ «Կեպլեր» հեռադիտակի օգնությամբ հայտնաբերված մոլորակների թվին»,- հայտարարել է Վաշինգտոնում NASA-ի կենտրոնակայանի գլխավոր գիտաշխատող  Էլեն Ստոֆանը: 
 
Նրա խոսքերով`  այդ փաստը հույս է ներշնչում, որ ինչ որ տեղ մեր արբանյակի նմանությամբ աստղի շուրջ ի վերջո հնարավոր կլինի բացահայտել ուրիշ Երկիր մոլորակ: 
Վերլուծությունն իրականացվել է մոլորակի թեկնածուների տվյալների հիման վրա, որոնք ստացվել են 2015 թվականի հուլիսին «Կեպլեր» հեռադիտակից: Բացահայտվել է 4302 հավանական մոլորակներ: 1284 թեկնածուների մոլորակի  անվանման արժանանալու հավանականությունը մեծացել է 99 տոկոսով, ինչը հանդիսանում է այն նվազագույնը, որն ահրաժեշտ է մոլորակի ստատուս ստանալու համար: 
Եվս 1327 թեկնածուներ մոլորակի կարգավիճակ ամենայն հավանականությամբ չեն ստանա, քանի որ նրանց հնարավորությունը 99 տոկոսից ավելի ցածր է, դրանք պահանջում են հետագա ուսումնասիրություն: 
Մնացած 707-ը հանդիսանում են աստրոֆիզիկական երևույթներ: 
«Մինչ «Կեպլեր» հեռադիտակի գործարկումը, մենք չգիտեինք, թե արդյոք փոքր մոլորակները բացառիկ երևույթներ են, թե դրանք տարածված են գալակտիակայում: «Կեպլեր»-ի և գիտական համայնքի աշխատաքների շնորհիվ` մենք այժմ գիտենք, որ հնարավոր է ավելի շատ մոլորակներ լինեն, քան աստղեր»,- ընդգծել է NASA-ի աստրոֆիզիկական ստորաբաժանման տնօրեն Պոլ Հերցը: 
 
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ