Ադրբեջանը անբարեկիրթ մոլորության մեջ է. ՀՀ ՊՆ խոսնակ


Ադրբեջանը անբարեկիրթ մոլորության մեջ է. ՀՀ ՊՆ խոսնակ

  • 11-05-2016 12:54:02   | Հայաստան  |  Քաղաքական

ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
 
«Մի քանի խոսք սպիտակ ֆոսֆորի մասին. Ադրբեջանը անբարեկիրթ մոլորության մեջ է: Բայց մեզ հասկանալի է այդպիսի պահվածքը: Ճիշտ է ասված. «У страха глаза велики: чего нет, и то видят» («Վախը մեծ աչքեր ունի. տեսնում է նաև այն, ինչը չկա»)։ 
 
Հիշեցնենք,  որ տարածքների ականազերծման ադրբեջանական ազգային գործակալությունը հայտնել է, թե իբր հայկական կողմը Թերթերի ուղղությամբ կիրառել է միջազգային կոնվենցիաներով արգելված քիմիական բաղադրությամբ (սպիտակ ֆոսֆոր) արկ:

 

Նոյյան տապան  -   Քաղաքական