ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Մարտակերտի արևելյան ուղղությամբ


ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Մարտակերտի արևելյան ուղղությամբ

  • 18-05-2016 11:36:38   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Մայիսի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտակերտի արևելյան ուղղությամբ:
 
ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը /Շվեդիա/ և ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը /Մեծ Բրիտանիա/, ինչպես նաև ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի /ԲՄՊԽ/ ներկայացուցիչ, գնդապետ Անդրեյ Բարաշկինը /Ռուսաստան/:
ԼՂՀ ԱԳՆ-ից հայտնում են՝ ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական