ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը հարավային ուղղությամբ տեղակայված միավորումներից մեկում անցկացրել է ծառայողական խորհրդակցություն


ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը հարավային ուղղությամբ տեղակայված միավորումներից մեկում անցկացրել է ծառայողական խորհրդակցություն

  • 19-05-2016 10:17:26   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Մայիսի 18-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հարավային ուղղությամբ տեղակայված միավորումներից մեկում անց է կացրել ծառայողական խորհրդակցություն, որին, բացի միավորման և զորամասերի հրամանատարական կազմից, մասնակցում էին նաև բանակի հրամանատարի տեղակալներն ու շտաբի բաժինների և ծառայությունների պետերը:
 
Խորհրդակցություն ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագծի հարավային և հարավարևելյան ուղղությամբ իրականացվող բանակային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր: Վերջում Արցախի ռազմական գերատեսչության ղեկավարն ըստ ուղղությունների ներկաներին տվել է համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ:
 
 -- 
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play