Թուրքիան թույլ չի տալիս բարձր որակավորում ունեցող մասնագետներին մեկնել ԵՄ


Թուրքիան թույլ չի տալիս բարձր որակավորում ունեցող մասնագետներին մեկնել ԵՄ

  • 21-05-2016 18:08:11   | Թուրքիա  |  Հասարակություն

Թուրքիան թույլ չի տալիս բարձր մասնագիտական որակավորում ունեցող սիրիացի փախստականներին մեկնել Եվրամիության երկրներ: korrespondent.net-ի փոխանցմամբ` այդ մասին գրում է գերմանական Der Spiegel պարբերականը, որն իր կայքում հրապարակել է  մի շարք եվրոպական երկրների կառավարությունների կողմից հաստատված մի շարք պրոբլեմատիկ դեպքերի քանակը, որն առկա է Թուրքիայից Եվրամիություն մեկնել ցանկացող փախստականների շարքերում: 
 
Մասնավորապես, Լյուքսենբուրգի ներկայացուցիչներից մեկը ԵՄ փակ նիստերից մեկի ժամանակ դժգոհություն էր հայտնել, որ Թուրքիան ԵՄ-ին առաջարկում է ընդունել կամ առողջության հետ լուրջ խնդիրներ ունեցող, կամ կրթական ցածր մակարդակ ունեցող փախստականներին: 
Հղում անելով Գերմանիայի, Նիդեռլանդների և Լյուքսենբուրգի համանման տվյալներին` աղբյուրը նշում է, որ նախորդ ամսվա ընթացքում Թուրքիան վերջին պահին բազմիցս չեղարկել է սիրիացի փախստակններին տրված ելքի վիզաները: 
Դեպքերի մեծ մասը վերաբերում է բարձր մասնագիտական որակավորում ունեցող ընտանիքների մասին, ինչպիսիք են բժիշկներն ու ինժեներները: 
Նշենք, որ Անկարան ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարին հայտարարել էր, որ հրաժարվում է «մեկ սիրացի փախստական մեկ ապօրինի փախստականի փոխարեն» կառուցվածքից ԵՄ-ի հետ այն դեպքերում, եթե սիրիացի փախստականներն ունեն բարձրագույն կրթություն: Փաստացի դա նշանակում է, որ Թուրքիան թույլ չի տալիս բարձր որակավորում ունեցող սիրիացիներին լքել երկիրը:   
 
Նոյյան տապան  -   Հասարակություն