ՀՀԿ ԵԿ մասնակցությամբ անցկացրած ԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի հանդիպման ընթացքում ընդունվել են Թուրքիային խիստ դատապարտող 2 բանաձևեր


ՀՀԿ ԵԿ մասնակցությամբ անցկացրած ԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի հանդիպման ընթացքում ընդունվել են Թուրքիային խիստ դատապարտող 2 բանաձևեր

  • 23-05-2016 12:31:46   | Ռումինիա  |  Քաղաքական
Մայիսի 19-22-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայացավ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) երիտասարդական կազմակերպության խորհրդի հանդիպումը, որտեղ Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպությունը ներկայացնում էր ՀՀԿ ԵԿ Արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Բեգլարյանը: 
 
Հանդիպման նպատակն էր մշակել նոր բանաձևեր, որոնք կոգեշնչեն մարդկանց, և ստեղծել քաղաքական նոր կողմնացույց, որ կծառայի բոլոր եվրոպացիների շահերին:
 
Հանդիպման ընթացքում աշխատանքային խմբերով քննարկումներ եղան ԵԺԿ երիտասարդական կազմակերպության հնարավորությունների և մարտահրավերնեի, տեղական ընտրություններում ԵՄ դերի և աջակենտրոն ուղղվածության արժեքների, հիմնախնդիրների և առաջարկվող լուծումների վերաբերյալ:
 
Ծրագրի շրջանակներում ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչը խոսեց Թուրքիայում մարդու իրավունքների և խոսքի ազատության ցածր մակարդակի, ազգային փոքրամասնությունների նկատմամբ Թուրքիայի վերաբերմունքի և հայազգի թուրք քաղաքական գործիչ Գարո Փայլանի հետ կապված դեպքերի մասին:
 
Հանդիպման ավարտին ընդունվեցին մի շարք բանաձևեր հարկային դրույքների նվազեցման, եվրոպական ներքին սահմանների վերացման, միասնական ընտրահամակարգի վերաբերյալ:
Ընդունված բանաձևերի շարքում են Թուրքիային խիստ դատապարտող 2 բանաձևեր, որոնք վերաբերում են Էրդողանի վարած անհանդուրժողական քաղաքականության ժխտմանը և Թուրքիա-ԵՄ հարաբերություններին:
 
ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն
 
Նոյյան տապան  -   Քաղաքական